ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ. 100 ՆՈՐ ՏՐԱԿՏՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՐԴԵՆ ԱՅՍ ՏԱՐԻ
Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2013 թ. գարնանացանի գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրում` դրանով իսկ կարգավորելով մարզերին փաստացի հատկացված սերմացուի քանակության և չիրացված սերմացուի հետագա պահպանման, 2014 թ. գարնանը դրա իրացման հարցերը։
Կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ին թույլատրել է 1.9 մլն ԱՄՆ դոլար արժեքով տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ գնելու պայմանագրեր կնքել բելառուսական ընկերությունների հետ և մշակել տեխնիկայի բաշխման պայմանները։ Վարչապետը խնդիր է դրել, որպեսզի բելառուսական առաջին 100 տրակտորը հնարավոր լինի օգտագործել արդեն այս տարի։