Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՈԼՈՐՏԸ
14/06/2013 13:41
Կիսվել

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՈԼՈՐՏԸ

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը հունիսի 13-ին կայացած նիստում քննարկել  և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը:

Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման 5-րդ կետով սահմանվել է, որ շենք-շինությունների ճակատային հատվածների վրա թույլատրելի գովազդների տեղադիրը, չափը, գունային լուծումը և գովազդի պատրաստման համար օգտագործվող նյութերը որոշվում են համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված սխեմայի:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ, հաշվի առնելով Երևանի ճարտարապետական տարբեր ոճերի համադրումը, մայրաքաղաքում արտաքին գովազդն իր տեսքով, կառուցվածքով և տեղադրմամբ պետք է չխախտի առանձին կառույցների ու փողոցների ճարտարապետական ամբողջականությունը: Ըստ այդմ, մշակվել են գովազդային վահանակների տեղադրման հնարավոր վայրերը, հատվածները, որոնք չեն փակի ու ծածկի ֆասադային նախշերն ու ճարտարապետական այլ տարրեր, կլինեն պատուհաններից և դռներից որոշակի հեռավորության վրա:

Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ այս օրերին մայրաքաղաքում լայն թափով իրականացվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող գովազդային պաստառների և վահանակների ապամոնտաժում: Աշխատանքներին զուգահեռ, տնտեսվարողներին ցուցաբերվում է անվճար խորհրդատվություն և մատուցվում անվճար դիզայներական ծառայություններ:

Այսուհետ տեղադրված և նոր տեղադրվելիք բոլոր վահանակները կհամապատասխանեցվեն գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների հաստատված նախագծին: Առաջիկայում չափորոշիչներին հնարավոր կլինի ծանոթանալ նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Նշվել է նաև, որ մշակվում են գովազդների գունային լուծումների, մասնավորապես՝ որոշակի նշանակության օբյեկտների, վահանակների պատրաստման նյութերի,  լուսավորության և մի շարք այլ առանձնահատկությունների վերաբերյալ նախագծեր:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները հանդես են եկել նաև դիզայներական նոր  առաջարկներ ներկայացնելու պահանջով:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85