ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 14/06/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.79 դրամով և կազմել 413.43 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.80 դրամով և կազմել 550.52 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.20 դրամով և կազմել 12.98 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.39 դրամով և կազմել 645.69 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 109.48 դրամով և կազմել 18409.53 դրամ: Արծաթի գինն աճել է 1.92 դրամով և կազմել 290.17 դրամ: Պլատինի գինն աճել է 85.26 դրամով և կազմել 19692.22 դրամ: