
Թբիլիսիում նոր անշարժ գույքի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 11.5%-ով
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ աճել է 11.5%-ով։
Նախորդ եռամսյակի՝ 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերի համեմատ, ցուցանիշն աճել է 2.2%-ով։
Տարվա ընթացքում Վրաստանի մայրաքաղաքի նորակառույց շենքերում բնակարանների գներն աճել են 10.9%-ով, իսկ նոր մասնավոր տներինը՝ 13.5%-ով։
Նախորդ եռամսյակի համեմատ գրանցվել է գների աճ՝ համապատասխանաբար 2.2% և 1.8%:
Թբիլիսիում նոր բնակարանների գները տատանվում են 3.5 հազարից մինչև 6.8 հազար լարի՝ մեկ քառակուսի մետրի դիմաց։ Ամենաբարձր գներն անշարժ գույքի համար գրանցվել են Մթածմինդա և Վակե թաղամասերում: Ամենաէժան թաղամասը Սամգորին է: