
Եվրոգոտու ՀՆԱ-ն առաջին եռամսյակում աճել է 0.4%-ով
Եվրոգոտու տնտեսությունը 2025 թվականի առաջին եռամսյակում նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 0.4%-ով, ինչը կրկնակի գերազանցում է կանխատեսումները:
Այս մասին ասվում է Եվրամիության վիճակագրական գրասենյակի նախնական տվյալները ներկայացնող զեկույցում։
Տարեկան կտրվածքով եվրոգոտու ՀՆԱ-ն աճել է 1.2%-ով։
Trading Economics-ի տնտեսագետները միջինում կանխատեսում էին, որ հունվար-մարտ ամիսներին ՀՆԱ-ն կաճի եռամսյակային 0.2%-ով և տարեկան 1%-ով: