Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա – 2025»-ին​
30/04/2025 18:04
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա – 2025»-ին​

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես միջբուհական «Ունիվերսիադա – 2025» սպորտամշակութային միջոցառման գլխավոր հովանավոր, որը կազմակերպվել է Ռուս-Հայկական համալսարանի նախաձեռնությամբ։ Այս տարի մրցույթին մասնակցում են երկրի 18 բուհեր: Ուսանողները մրցում են ֆուտզալ (մինի ֆուտբոլ), բասկետբոլ, վոլեյբոլ, լող, սեղանի թենիս, հրաձգություն և շախմատ մարզաձևերում:​

«Ունիվերսիադայի» մշակութային ծրագրում ընդգրկված են ստեղծագործական մրցույթներ՝ պարային և թատերական ներկայացումներ, վոկալային ելույթներ, ԿՎՆ մրցույթներ և սոցիալական տեսահոլովակների ցուցադրություն: Ինտելեկտուալների համար կազմակերպվել են «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարեր, որտեղ մասնակիցները ցուցադրում են իրենց մտավոր կարողությունները, արագ արձագանքելու ունակությունը և թիմային աշխատանքի հմտությունները։

«ՎՏԲ-Հայաստան Բանկի համար «Ունիվերսիադայի» աջակցությունը ոչ միայն սոցիալական նախաձեռնություն է, այլև ներդրում՝ ուղղված երկրի ապագային: Մենք նկատում ենք, թե ինչպես են նման նախագծերը բացահայտում երիտասարդության ներուժը, նպաստում են մասնագիտական աճին և ամրապնդում են միջբուհական կապերը: Հատկապես արժեքավոր է, որ միջոցառումը համադրում  է ոչ միայն սպորտային, այլև ինտելեկտուալ և ստեղծագործական ոլորտները՝ ձևավորելով բազմակողմանի զարգացած մասնագետներ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Ունիվերսիադան» ուսանողական երիտասարդության կյանքի կարևոր իրադարձություններից մեկն է Հայաստանում: Մենք բարձր ենք գնահատում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությունը, որի շնորհիվ ուսանողներին ընձեռվում են նոր հնարավորություններ ինքնարտահայտման, զարգացման և միջբուհական համագործակցության խորացման համար», – մեկնաբանել է Ռուս-Հայկական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04