Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Global High-Tech Award պետական մրցանակի դափնեկիրը մայիսի 10-ին կժամանի Հայաստան
05/05/2025 16:26
Կիսվել

Global High-Tech Award պետական մրցանակի դափնեկիրը մայիսի 10-ին կժամանի Հայաստան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական ​​մրցանակի 2024 թ. դափնեկիրը ս.թ. մայիսի 10-ին կժամանի Հայաստան՝ ստանալու մրցանակը:

15 տարի անընդմեջ մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է Viva-ն։ Մրցանակի նախաձեռնողն ու աջակիցը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 15-րդ դափնեկրի եռօրյա այցը Հայաստան  ներառում է հանդիպումներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (NPUA) ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Տեղի կունենա դափնեկրին համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողություն, կկազմակերպվի դասախոսություն Հայաստանում ֆրանսիական համալսարանում անցկացվող կոնֆերանսում, այցելություններ Սինոփսիս Արմենիա և TUMO կենտրոններ, ինչպես նաև՝ այցելություն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն: Այցը կամփոփվի Վանաձոր (ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն, Լոռի) այցելությամբ՝ մասնակցելու «Սիլիկոնային սարեր 2025» համաժողովին ու ցուցահանդեսին», որտեղ դափնեկիրը հանդես կգա հիմնական զեկույցով: Ինչպես միշտ, տեղի կունենա «Գլոբալ բարձր տեխնոլոգիաների մրցանակի» հատուկ դրոշմանիշների մարման արարողություն:

Դափնեկիրը նաև կհյուրընկալվի Viva-ի գրասենյակում՝ համատեղ մամուլի ասուլիսի մասնակցելու նպատակով։

«Viva-ն շարունակում է աջակցել է ՏՀՏ ոլորտի այնպիսի նախագծերի, որոնք նպաստում են Հայաստանի մրցակցային առավելությունների մեծացմանը, այդ թվում նաև՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական ​​մրցանակին՝ արդեն 15 տարի անընդմեջ: Ընկերությունն աջակցում է աշխարհում Հայաստանի դերի բարձրացմանը, ՀՆԱ-ի աճին, երկրի մրցակցային առավելությունների ու ստարտափ էկոհամակարգերի զարգացմանն ուղղված նախագծերի», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ «ՏՀՏ ոլորտում մեր հաջողությունը կախված է ոչ միայն ֆինանսական ներդրումներից, այլև՝ նորարարության, համագործակցության և մշտապես սովորելու  հանդեպ մեր ձգտումից։ ՏՏ ոլորտում համաշխարհային հսկաների այցելությունները Հայաստան և փորձի փոխանակումը կարող են խթան հանդիսանալ նոր նախաձեռնությունների և նախագծերի համար, որոնք Հայաստանի ՏՀՏ ոլորտը կբերեն նոր մակարդակի», – ավելացրել է Viva-ի գլխավոր տնօրենը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69