Տնտեսական

USD BUY - 366.50-2.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 427.50-2.50 EUR SELL - 440.00+3.50
OIL:  BRENT - 102.07-5.60 WTI - 95.81-4.76
COMEX:  GOLD - 4681.90+2.77 SILVER - 77.87+3.03
COMEX:  PLATINUM - 2071.00+2.94
LME:  ALUMINIUM - 3522.50+0.01 COPPER - 13392.00+3.04
LME:  NICKEL - 19199.00-0.86 TIN - 53808.00+8.87
LME:  LEAD - 1977.50+1.46 ZINC - 3399.00+1.63
FOREX:  USD/JPY - 156.34-0.91 EUR/GBP - 1.1748+0.24
FOREX:  EUR/USD - 1.1748+0.24 GBP/USD - 1.3595+0.21
STOCKS RUS:  RTSI - 1102.42-0.29
STOCKS US: DOW JONES - 49910.59+1.24 NASDAQ - 25838.94+2.02
STOCKS US: S&P 500 - 7365.12+1.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 62833.84+5.58 TOPIX - 3840.49+3.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26626.28+1.57 SSEC - 4180.09+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 10438.66+2.15 CAC40 - 8299.42+2.94
STOCKS EUR:  DAX - 24918.69+2.12
07/05/2026  CBA:  USD - 369.28-0.72 GBP - 502.96-1.61
07/05/2026  CBA:  EURO - 434.49-1.63
07/05/2026  CBA:  GOLD - 55883+1438 SILVER - 921.49+47.92
2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 2.7%-ով
07/05/2025 11:06
Կիսվել

2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 2.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-ր-ապրիլ ամիսին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.7%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.5%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 4.4%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 4.6%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 2.7%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.7%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 1.8%-ով։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 3.3%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 3.4%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.1%-ով։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.9%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 7.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 1.3%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.9%-ով։

Սննդամթերքի գներ:2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.2%, իսկ 2025թ. մարտի համեմատ՝ 1.2% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. ապրիլին մարտի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.6-3.1%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.0%-ով:

Մակարոնեղենի գինը 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ աճել է 1.0%-ով, հացինը՝ 2.4%-ով, ալյուրինը՝ 5.5%-ով, իսկ 2025թ. մարտի համեմատ՝ 0.6%, 0.2%, 1.1%-ով: 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է հաճարի 0.2% և հնդկացորենի՝ 10.4% գնանկում, իսկ 2025թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 1.6% և 1.7% գնաճ: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ գները նվազել են 3.9%-ով, իսկ 2025թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.3% գնաճ:

«Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ աճել է 21.9%-ով, իսկ 2025թ. մարտի համեմատ՝ 0.5%-ով: 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ արձանագրվել է շոկոլադի՝ 13.8%, սուրճի՝ 17.1%, կակաոյի՝ 20.6%, իսկ 2025թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 2.2%, 1.1%, 4.9% գնաճ: Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ աճել են 5.3% և 6.4%-ով, իսկ 2025թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.2% և 2.1%-ով:

2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է կարագի և արևածաղկի բուսական յուղի՝ 13.7% գնաճ, իսկ 2025թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.7% և 1.7% գնանկում: Պանրի գինը 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ նվազել է 3.9%-ով, մարգարինինը՝ 3.0%-ով, թարմ կաթինը՝ 1.1%-ով, խոզի մսինը՝ 0.5%-ով, իսկ 2025թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.3%, 0.2%, 0.4%, 1.0%-ով: 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ ձվի գինը նվազել է 0.9%-ով, իսկ 2025թ. մարտի համեմատ՝ 0.6%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 17.9%, իսկ 2025թ. մարտի համեմատ՝ 6.5% գնաճ:

2025թ.ապրիլին մարտի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 4.26%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.28% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.34 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.5%-ով, իսկ 2025թ. մարտի համեմատ՝ 0.2%-ով:

Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5-0.1%-ով, իսկ մեկում գրանցվել է 0.1% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել 0.2%-ով: Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025թ. ապրիլին մարտի համեմատ նվազել են 2.1% և 0.7%-ով: 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.6% և 5.5%, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ համապատասխանաբար 2.1% և 0.3% գնանկում:

2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 10.1% գնաճ, իսկ 2025թ. մարտի համեմատ՝ 29.4% գնանկում, ընդ որում, 2025թ. ապրիլին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 132.9 դրամ:

Ծառայությունների սակագներ:Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ սակագներն աճել են 2.7%-ով, իսկ 2025թ. մարտի համեմատ՝ 0.1%-ով:

Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2025թ. ապրիլին մարտի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1-1.2%-ով (համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Գյումրիում), մեկում գրանցվել է 0.1% գնանկում, իսկ 3-ում, այդ թվում նաև մայրաքաղաքում, պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը:

Արտարժույթի շուկա: 2025թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գների 0.5% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.5% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): 2025թ. ապրիլին 2024թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 2.5% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.5% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.8% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.3% նվազում: 2025թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 390.7 դրամ, ինչը 0.1%-ով ցածր է 2024թ. ապրիլի համապատասխան ցուցանիշից ( 391.0 դրամ):

07/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.28
-0.72
Եվրո (EUR)
434.49
-1.63
Ռուբլի (RUR)
4.9452
+0.0112
Լարի (GEL)
137.53
-0.26
55883
+1438
Արծաթ
921.49
+47.92