
2025-ի հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն նվազել է 23․7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 60,731.7 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 23.7%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 23.6%-ով և կազմել 2,966.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 26.9%-ով՝ կազմելով 3,175.4 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 30.7%-ով և կազմել 846.3 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 11.4%-ով և կազմել 5,406.8 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 5․3%-ով՝ կազմելով 4,684.6 տոննա։