
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունն նվազել է 0․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 68,558.7 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 0․4%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 4.4%-ով և կազմել 35,161.2 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 88.4%-ով և կազմել 752.0 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 52.3%-ով և կազմել 826.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 6.1%-ով՝ կազմելով 1,995.4 տոննա։