
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻՆ
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 18-ին ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ֆինանսական ոլորտում համագործակցության հնարավոր ուղղություններն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձան «Բագրատաշեն» եւ «Սադախլո» անցման կետերին սարքավորումներ տրամադրելու եւ անցակետերի կարողությունները զարգացնելու, ինչպես նաեւ դրամաշնորհային` Բագրատաշենի, Բավրայի ու Գոգավանի սահմանային անցակետերն արդիականացնելու ծրագրերին: Այս երկու նախագծերը նպատակ ունեն բարելավել սահմանային անցակետերի կառավարման գործընթացը` ներդնելով կառավարման համալիր համակարգեր եւ հեշտացնելով սահմանը հատելու գործընթացը: