
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 4.9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 4,759.8 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 4.9%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը աճել է 82.3%-ով և կազմել 932.6 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 1.9%-ով՝ կազմելով 2,533.4 տոննա։
Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 27.7%-ով և կազմել 700.5 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 2.2%-ով և կազմել 2,405.4 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը աճել է 28.2%-ով՝ կազմելով 1,906.1 տոննա:
Պաղպաղակի արտադրությունն աճել է 63.3%-ով և կազմել 1,968.0 հազար լիտր։