Տնտեսական

USD BUY - 386.50-1.00 USD SELL - 389.00-1.50
EUR BUY - 429.00-4.00 EUR SELL - 436.00-6.00
OIL:  BRENT - 64.73-0.11 WTI - 61.76-0.27
COMEX:  GOLD - 3240.90-1.26 SILVER - 33.16+0.09
COMEX:  PLATINUM - 982.80-2.21
LME:  ALUMINIUM - 2480.00+2.59 COPPER - 9520.50+0.79
LME:  NICKEL - 15635.00-1.07 TIN - 32574.00+2.16
LME:  LEAD - 1977.50-0.20 ZINC - 2680.00+1.00
FOREX:  USD/JPY - 147.81+1.15 EUR/GBP - 1.1113-0.94
FOREX:  EUR/USD - 1.1113-0.94 GBP/USD - 1.3193-0.67
STOCKS RUS:  RTSI - 1141.16+2.74
STOCKS US: DOW JONES - 42410.10+2.81 NASDAQ - 18708.34+4.35
STOCKS US: S&P 500 - 5844.19+3.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 37644.26+1.94 TOPIX - 2742.08+1.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23549.46+3.40 SSEC - 3369.24+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8604.98+0.59 CAC40 - 7850.10+1.37
STOCKS EUR:  DAX - 23566.54+0.29
12/05/2025  CBA:  USD - 388.86-0.39 GBP - 511.04-5.18
12/05/2025  CBA:  EURO - 430.74-8.65
12/05/2025  CBA:  GOLD - 41564.00-889.00 SILVER - 406.51-4.91
Հնդկաստանը հայտարարել է ԱՄՆ-ի պողպատի և ալյումինի մաքսատուրքերին պատասխանելու հնարավորության մասին
13/05/2025 12:00
Կիսվել

Հնդկաստանը հայտարարել է ԱՄՆ-ի պողպատի և ալյումինի մաքսատուրքերին պատասխանելու հնարավորության մասին

Հնդկաստանը կարող է դադարեցնել որոշ առևտրային պարտավորությունների կատարում՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի վրա սահմանված մաքսատուրքերի։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ Հնդկաստանը տեղեկացրել է ԱՀԿ-ին, որ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը նշված մետաղների վրա բացասական ազդեցություն կունենան հանրապետության առևտրի վրա, և այդ պատճառով Նյու Դելին իրեն իրավունք է վերապահում «դադարեցնել զիջումները կամ այլ պարտավորություններ»՝ որպես պատասխան քայլ ԱՄՆ-ի մաքսատուրքերին։

«Հետևաբար, Հնդկաստանի առաջարկած զիջումների դադարեցումը կհանգեցնի այնպիսի մաքսատուրքերի կիրառման, որոնք համարժեք են ԱՄՆ-ում արտադրված ապրանքների նկատմամբ կիրառված դրույքաչափերին», – մեջբերում է գործակալությունը ԱՀԿ-ի հայտարարությունը, որտեղ, սակայն, չեն հստակեցվում, թե հատկապես ինչ ապրանքների վրա են տարածվելու այդ քայլերը։

Այնուամենայնիվ, Հնդկաստանը նշել է, որ ԱՄՆ-ի մաքսատուրքերը պողպատի և ալյումինի վրա ազդելու են Հնդկաստանից կատարվող արտահանման վրա՝ ընդհանուր 7.6 միլիարդ դոլարի չափով, իսկ մաքսատուրքերի գանձումները կազմելու են 1.91 միլիարդ դոլար։

Գործակալության համաձայն՝ սա Հնդկաստանի առաջին պատասխան քայլն է ԱՄՆ նոր առևտրային քաղաքականությանը։ Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց նոր մաքսատուրքերի սահմանման մասին, Նյու Դելին սկզբում հստակեցրել էր, որ չի դիմի հակաքայլերի՝ նախապատվություն տալով երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններին։ Երկու երկրները մտադիր են ավարտել այդ համաձայնագրի քննարկումները մինչև աշուն։

12/05/2025
դրամ
Դոլար (USD)
388.86
-0.39
Եվրո (EUR)
430.74
-8.65
Ռուբլի (RUR)
4.80
+0.07
Լարի (GEL)
141.89
-0.07
41564.00
-889.00
Արծաթ
406.51
-4.91