Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Տարվա առաջին եռամսյակում Geely-ի մաքուր շահույթն աճել է 3.6 անգամ, եկամուտը՝ 25%-ով
15/05/2025 14:51
Կիսվել

Տարվա առաջին եռամսյակում Geely-ի մաքուր շահույթն աճել է 3.6 անգամ, եկամուտը՝ 25%-ով

Չինաստանի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը՝ Geely Automobile Holdings Ltd, 2025 թվականի առաջին եռամսյակում մաքուր շահույթն ավելացրել է ավելի քան 3.6 անգամ՝ շնորհիվ ռեկորդային վաճառքների։

Հունվար-մարտ ամիսներին ընկերության մաքուր շահույթը կազմել է 5.672 միլիարդ յուան (786.6 միլիոն դոլար)՝ նախորդ տարվա 1.56 միլիարդ յուանի փոխարեն։ Եկամուտն աճել է 25%-ով՝ հասնելով 72.495 միլիարդ յուանի։

Հաշվետու եռամսյակում Geely-ն վաճառել է ռեկորդային 704 հազար ավտոմեքենա, ինչը 48%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Դրանցից 339 հազարը եղել են նոր էներգիայի աղբյուրներով (NEV) աշխատող մեքենաներ։ Արտահանվել է 90 հազար ավտոմեքենա։

Ռեգո Ինշուրանս

Մայիսին Geely-ն հայտարարեց, որ մտադիր է ամբողջությամբ գնել Zeekr Intelligent Technology ավտոարտադրողի բաժնետոմսերը և վերցնել ընկերության լիարժեք վերահսկողությունը, որի վերահսկիչ փաթեթն արդեն պատկանում է իրեն։

Zeekr-ը առաջին եռամսյակում նվազեցրել է մաքուր վնասը՝ հասցնելով 718 միլիոն յուանի նախորդ տարվա 1.98 միլիարդ յուանի փոխարեն, մինչդեռ ընկերության եկամուտն աճել է՝ հասնելով 22.02 միլիարդ յուանի՝ նախորդ տարվա 21.78 միլիարդ յուանից։

Տարեսկզբից Geely-ի կապիտալիզացիան աճել է 32.1%-ով, մինչդեռ Hang Seng ինդեքսը ավելացել է 16.9%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36