Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում
16/05/2025 12:32
Կիսվել

Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում

Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Fastex-ը՝ իր AKNEYE նախագծով, Քենիայում էր: Մեկ շաբաթ շարունակ Ֆասթեքսի և AKNEYE-ի ներկայացուցիչներն այցելել են Քենիայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծանոթանալ էկոհամակարգին, բլոկչեյն տեխնոլոգիաների և NFT-ների հետաքրքիր աշխարհին:

Առաջին օրը Ֆասթեքսի Բիզնեսի աճի մասնագետ Սերգեյ Բիչախչյանը պատմել է ընկերության գործունեության, բրենդների, ftNFT հարթակների մասին․«Fastex-ի և AKNEYE նախագծի կողմից այս հանդիպումը կազմակերպելը հիանալի նախաձեռնություն էր: Web3-ի ապագան միայն խոշոր քաղաքների մարդկանց համար չէ, այն բոլորի համար է: Եվ Լամուի նման վայրերում ապրող մարդիկ ունեն թարմ գաղափարներ և համայնքային արժեքներ, և եթե այսօր նրանց տրամադրվեն ճիշտ գործիքներ, վաղը նրանք կարող են դառնալ ոլորտի հաջողակ առաջնորդներ», – ասել է նա։

Արվեստասերներին հետաքրքրել է NFT-ների հետ ունեցած կապը, ինչը վերածվեց հետաքրքիր հարց ու պատասխանի. «Երեխաները շատ հետաքրքրված էին. ոմանք ուզում էին ստեղծել խաղեր, ոմանք՝ թվային թանգարաններ Լամուում։ Մի աղջիկ անգամ հարցրեց՝ հնարավո՞ր է կիրառել բլոկչեյն տեխնոլոգիան՝ օգնելու ձկնորսներին հետևել իրենց որսին»,- նշել է Սերգեյը:

Հաջորդող օրերին AKNEYE արտիստ Alpha ODH-ը ներկայացրել է նախագիծը, խոսել իր համագործակցության և անցած ուղու մասին․ «Սա իմ երկրորդ համագործակցությունն է AKNEYE–ի հետ․ առաջինը Վենետիկում էր, սա՝ Քենիայում։ Առաջին անգամ եմ նման բան անում, շատ լավ փորձառություն է: Հաճելի է շփվել երեխաների հետ, ծանոթանալ նրանց գաղափարներին և ապրելակերպին: Իսկապես հետաքրքիր է»,- ասել է նա։

«Ուբունիֆու Լամու» նախաձեռնության հիմնադիր Նյամբուրա Ուահուն պատմել է, թե ինչպես է սկիզբ դրվել համագործակցությանը․ «Ալֆան կապ հաստատեց ինձ հետ, ներկայացրեց AKNEYE-ի հետ համագործակցության գաղափարը, ու դա ինձ շատ դուր եկավ։ Նա շատ տաղանդավոր արվեստագետ է, ուստի ես շատ ուրախ էի նրան ողջունել Ուբունիֆուում։ Ձեր ներկայությունն այստեղ՝ AKNEYE-ի և Ալֆայի միջև այս համագործակցությունը, երեխաների հետ նկարելը, շատ մեծ նշանակություն ունի Ուբունիֆուի երիտասարդության համար։ Կարծում եմ՝ մենք ամենաբախտավոր կազմակերպությունն ենք, որ նման համագործակցություն ենք ունեցել AKNEYE-ի հետ», – ասել է նա:

Ապագա արվեստագետները մի քանի օր շարունակ պատկերազարդել են Երևանից ուղարկված 20 ակնուլունք քանդակի վրա՝ իրենց հայրենի բնաշխարհի հետաքրքիր դետալներով ստեղծելով յուրօրինակ արվեստի գործեր:

«Նկատեցի, որ շատ երեխաներ իրենց աշխատանքներում ներառում են նախշեր, մտածեցի՝ ինչու չսովորեմ այսօր նրանցից: Վստահ էի, որ բոլորս միասին՝ ես, AKNEYE-ը և Նյամբուրան, կարող ենք երեխաների համար ստեղծել իսկապես նշանակալի բան: Այս համագործակցությամբ Ուբունիֆու Լամուի երեխաներին ես փոխանցում եմ արվեստաբանական գիտելիքներս, AKNEYE-ն էլ ներկայացնում է կրիպտոյի և NFT-ների թվային աշխարհը: Հիմնական գաղափարը նրանց ավելի շատ միջոցներ և հնարավորություններ տրամադրելն է»,- ասել է Alpha ODH-ն:

Ի դեպ, նախատեսվում է Դուբայում կազմակերպել Aknuloonk քանդակների ցուցադրություն, որի ընթացքում աշխատանքների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաներին:

Ֆասթեքսը և AKNEYE-ը մշտապես նպաստում են կրթության զարգացմանն աշխարհի տարբեր ծայրերում: Աֆրիկայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի տաղանդավոր երեխաների ապագան հուսալի ձեռքերում է. «Կարևոր չէ, թե որտեղ են նրանք ծնվել, կարևոր է, թե ուր են գնում», – նշել է Նյամբուրա Ուահուն:

Լամուն UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայր է՝ իր մշակութային նշանակության և եզակիության շնորհիվ: Քաղաքի պատմությունն սկսվում է 14-րդ դարից. նեղ փողոցները, քարաշեն տները և փայտե փորագրությամբ զարդարված դռները վկայում են անցյալի բարձր մշակույթի մասին։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2