Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Դոնալդ Թրամփը կոչ է արել Թիմ Քուքին դադարեցնել iPhone-ի արտադրությունը Հնդկաստանում
16/05/2025 18:59
Կիսվել

Դոնալդ Թրամփը կոչ է արել Թիմ Քուքին դադարեցնել iPhone-ի արտադրությունը Հնդկաստանում

Կատար կատարած պետական այցի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքին դադարեցնել iPhone-ների արտադրության ընդլայնումը Հնդկաստանում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Թրամփը նշել է, որ նախօրեին փոքր վեճ է ունեցել Թիմ Քուքի հետ, քանի որ վերջինս ընդլայնում է Apple-ի արտադրությունը Հնդկաստանում։ Նրա խոսքով՝ Հնդկաստանը շատ շահավետ պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին, այդ թվում՝ գրեթե զրոյական մաքսատուրքեր։ Սակայն Թրամփը հասկացրել է Քուքին, որ ԱՄՆ-ն լավ վերաբերմունք ունի Apple-ի նկատմամբ և տարիներ շարունակ համակերպվել է ընկերության արտադրության կենտրոնացմանը Չինաստանում։

IDram

Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հետաքրքրված չէ արտադրության տեղափոխմամբ Հնդկաստան, քանի որ, իր խոսքերով, «Հնդկաստանը կարող է ինքնուրույն գլուխ հանել»։

Թրամփը նաև ասել է, որ զրույցից հետո Apple-ը կավելացնի արտադրությունն ԱՄՆ-ում։

Նախորդ ֆինանսական տարում Apple-ը Հնդկաստանում արտադրել է iPhone-ներ՝ 22 միլիարդ դոլարի չափով, ինչը գրեթե 60% ավելի է նախորդ տարվա համեմատ։

Ընկերությունը պլանավորում է արդեն տարեվերջին ԱՄՆ ներմուծել iPhone-ների մեծ մասը հենց Հնդկաստանից։ Սակայն Թրամփի հայտարարությունը կարող է փոխել այդ պլանները։

Վերջին տարիներին Apple-ը ակտիվորեն նվազեցնում է կախվածությունը չինական գործարաններից, մասնավորապես՝ Foxconn-ից։ Թիմ Քուքը վերջին հաշվետվության ժամանակ հաստատել է, որ Apple-ը չի ցանկանում կենտրոնացնել արտադրությունը մեկ տարածաշրջանում։ Նա նաև հիշեցրել է ընկերության՝ տարվա ընթացքում ԱՄՆ-ում 500 միլիարդ դոլար ներդրումներ անելու և Տեխասում նոր գործարան կառուցելու մասին, որը կգործարկվի արդեն այս տարի։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2