Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Bahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրել
21/05/2025 14:23
Կիսվել

Bahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրել

Fastex-ը մասնակցել է Տորոնտոյում կայացած Consensus 2025 համաժողովին, որը մեկ հարկի տակ է միավորվել Web3-ն ու արհեստական բանականությունը՝ հարթակ տրամադրելով նորարարական գաղափարների ներկայացմանը։ Հենց այստեղ՝ Տորոնտոյում են ծնվել աշխարհի առաջին Bitcoin-ն ու Ethereum ETF-ը։
Consensus 2025-ի շրջանակում Bahamut-ը` որպես EasyA Consensus  հաքաթոնի պաշտոնական գործընկեր, Aptos, Polkadot, Stellar, Google Cloud հարթակների կողքին  իրականացրել է իր առանձին Bahamut հաքաթոնը, որին մասնակցել է ավելի քան 1000 մասնագետ: Հաքաթոնն ունեցել է երեք առանձին ուղղվածություն՝ AI x Onchain, Cross-Chain և Bonus Bounty։ Bahamut հաքաթոնի ընդհանուր  մրցանակային ֆոնդը 50,000 դոլար էր։ Հաքաթոնի օրերին ստեղծված նախագծերից մրցանակային տեղեր են զբաղեցրել` Name Vaul (1-ին տեղ), Milky Pay (2րդ տեղ), Fast credit (3-րդ տեղ):

Միջոցառմանը Fastex-ի և Bahamut հիմնադրամի ներկայացուցիչ Պավել Արամյանը ծրագրավորողներին ներկայացրել է PoSA նորարարական կոնսենսուսային ալգորիթմը, որն ապահովում է առավել մեծ ապակենտրոնացում, անվտանգության բարձր մակարդակ և թափանցիկություն։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է Open Money Summit-ի ընթացքում կայացած «Արդյո՞ք Ձեր ֆինանսական միջոցներն ապահով են» պանելային քննարկմանը, որին ներկա են եղել ոլորտի առաջատար մասնագետներ։ Պանելային քննարկումը վարել է CoinDesk-ի ամերիկյան բաժնի ղեկավար Այոն Աշրաֆը։ Մասնագետները քննարկումներ են ունեցել թվային ակտիվների ոլորտում առկա օրենսդրական կարգավորումների, դրանց պաշտպանության, ինչպես նաև Web3-ում կենտրոնացված հարթակների դերի վերաբերյալ։

CoinDesk Live-ի հետ զրույցում Վարդան Խաչատրյանը խոսել  է կրիպտո դրամապանակի հնարավորությունների մասին․ «Որպես կենտրոնացված փոխանակման հարթակ՝ մենք ապահովում ենք թվային ակտիվների պահպանումը։ Fastex-ը նաև օգտատերերին հնարավորություն է տալիս   YoWallet-ի միջոցով կառավարելու իրենց թվային ակտիվները՝ մասնավոր բանալիների կիրառությամբ»,- ասել է նա։

Consensus 2025-ին ներկայացվել են նաև Fastex-ի վերջին նորությունները և վերջերս գործարկված պրոդուկտները՝ YoWallet պահառուական դրամապանակը, YoPhone-ը, YoSIM-ը և YoBlog-ը։ Հանդիպմանը ներկայացվել է Bahamut Grants ծրագրի աջակցությամբ ստեղծված DeFi հարթակը՝ PercentMe-ն։

Consensus 2025 համաժողովը համաշխարհային առաջատարների հետ նոր համագործակցությունների, օրենսդրական կարգավորումների վերաբերյալ գիտելիքների, ծրագրավորողների հետ հանդիպումների և Web3 էնտուզիաստների հետ նոր կապերի հաստատման հարթակ էր։

 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2