2012Թ.-ԻՆ ԻՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՎԵԼ 481,0 ՄԼՆ ԽՄ ԳԱԶ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ 2012թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել է 481,013034 մլն. խմ գազ, որը հաստատված է իրանական և հայկական կողմերի միջև ստորագրված ակտերով:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Իրանից Հայաստան է ներկրվել 350 մլն. խմ գազ, չեն համապատասխանում իրականությանը: