Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ներկայացվել է նոր Nissan Micra-ն
22/05/2025 15:10
Կիսվել

Ներկայացվել է նոր Nissan Micra-ն

Nissan ընկերությունը ներկայացրել է Micra մոդելի նոր՝ վեցերորդ սերունդը։ Այս անգամ առանց ներքին այրման շարժիչների․ կոմպակտ հեչբեքը դարձել է լիովին էլեկտրական և կառուցված է Renault 5-ի հիմքի վրա, սակայն տարբերվում է օրիգինալ դիզայնի տարրերով։

Մասնավորապես, մեքենան ստացել է վերափոխված դիմային և ետևի հատված՝ կլոր լուսարձակներով։ Փոխվել են նաև կողային հատվածները:

Micra-ն մնում է իր դասի ամենակոմպակտ մեքենաներից մեկը․ երկարությունը 4 մետրից պակաս է, լայնությունը՝ մոտ 1.8 մետր, իսկ անիվների հիմքը՝ 2.54 մետր։ Չնայած համեստ չափսերին՝ հեչբեքը կարող է համալրվել 18 դյույմ տրամագծով անիվներով՝ դիզայնի երեք տարբերակով:

Ռեգո Ինշուրանս

Ինտերիերը գրեթե ամբողջությամբ փոխառնված է Renault 5-ից։ Առջևի վահանակի վրա տեղադրված են երկու 10.1-դյույմանոց էկրաններ, որոնք մի փոքր ուղղված են վարորդի կողմը։ Կենտրոնական օդափոխիչների տակ տեղադրված են ֆիզիկական կառավարման կոճակներ։ Հետաքրքիր առանձնահատկություններից է սրահի լուսավորությունը՝ հասանելի 48 երանգներով: Սա հազվադեպ է B դասի ավտոմեքենաների համար։

Micra-ն կունենա երկու տարբերակ՝ 40 կՎտ/ժ հզորությամբ հիմնական մարտկոց և 52 կՎտ/ժ հզորությամբ ընդլայնված տարբերակ։ Առաջին դեպքում էլեկտրաշարժիչը արտադրում է 90 կՎտ (122 ձիաուժ) հզորություն, երկրորդ դեպքում՝ 110 կՎտ (150 ձիաուժ)։ Մոդելը մի դեպքում կարողանում է անցնել 310 կմ ճանապարհ, մյուս դեպքում՝ 408 կմ։ Մեքենայի զանգվածը կախված կոնֆիգուրացիայից՝ կազմում է 1400-ից մինչև 1524 կգ։

Micra-ի արտադրությունը կկազմակերպվի Renault-ի Ֆրանսիայում գտնվող գործարանում, որտեղ 2024 թվականից արտադրվում է նաև Renault 5-ը։ Նոր էլեկտրամեքենայի եվրոպական վաճառքները կսկսվեն մինչև տարեվերջ:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01