
ԵՄ-ն հրաժարվել է երկարացնել Ուկրաինայի գյուղմթերքի ներկրումն՝ առանց մաքսային վճարի
ԵՄ-ն հրաժարվել է երկարացնել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների անմաքս ներմուծման ռեժիմը։
Այսպիսով, համաձայնագիրը չերկարացնելու որոշումը փաստացի նշանակում է, որ հունիսի 6-ից ուժի մեջ կմտնեն մաքսային տուրքերը։
Ավելի վաղ ԵՀ ներկայացուցիչ Օլոֆ Ժիլը հայտարարել էր, որ Միությունը քննարկում է Ուկրաինային աջակցելու այլ հնարավոր միջոցներ՝ 2022 թվականից գործող ներմուծման արտոնությունների փոխարեն։
Միևնույն ժամանակ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի գյուղատնտեսության համար, քանի որ Կիևը վերահսկում է եվրոպական մշակովի հողերի մոտ 40%-ը: