Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-մարտ
26/05/2025 13:11
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-մարտ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մարտին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 2․78 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 47․86%-ով կամ 2․55 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 74․92%-ով կամ 2․7 մլրդ դոլարով և կազմել 918․3 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 33․03%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 346․9 մլն դոլար, +73․64% կամ 147․1 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 12․48%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 162․7 մլն դոլար, +2․94% կամ +4․6 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5․85%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 150․9 մլն դոլար, +19․24% կամ +24․3 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․43%-ը։

Հինգերորդ տեղում  ԱՄՆ-ն է՝ 93․4 մլն դոլար, -11․42% կամ -12․04 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․36%-ը։

ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 90․9 մլն դոլար, -24․99% կամ -30․3 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․27%-ը։

Յոթերորդը Գերմանիան է՝ 82․9 մլն դոլար, -16․15% կամ -15․97 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2․98%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 76․15 մլն դոլար, +5․95% կամ +4․3 հազար դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․74%-ը։

Իններորդը Կորեան է՝ 55․96 մլն դոլար, +76․58% կամ +24․3 մլն դոլար։ Կորեային բաժին է ընկնում ներմուծման 2․01%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 37․86 մլն դոլար, +661․83% կամ +32․9 հազար դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․36%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 27․49%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 73․97%-ով և կազմել 966․1 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 74․55%-ով և կազմել 937․5 մլն դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 5․82%-ով և կազմել 415․2 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2025թ. հունվար-մարտին Հայաստան է ներմուծվել 884․7 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -75․6%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 479․2 մլն դոլար՝ +42․8%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 147․3 մլն դոլար՝ +18․6%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 77․8 մլն դոլար է՝ -17․6%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 75․03 մլն դոլար՝ -17%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 73․4 մլն դոլար՝ -6․7%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 36․3 մլն դոլար՝ +21%:

Հունական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 15․8 մլն դոլար՝ +17․1 անգամ։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 28․8 մլն դոլար՝ +18․3%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 24․9 մլն դոլար՝ +0․2%։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67