
SoftConstruct-ն առաջին տեղում է 2025-ի առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով
Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերությունը ՝ SoftConstruct-ը 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ վճարելով 4 մլրդ 113 մլն դրամի հարկ ու տուրք, որից 2,036,070,000 /երկու միլիարդ երեսունվեց միլիոն յոթանասուն հազար/ դրամ եկամտային հարկ` զբաղեցնելով առաջին տեղը և հանդիսանալով երկրի ամենամեծ աշխատավարձային բյուջե ունեցող ընկերություն: «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ի գործունեության հիմքում պատասխանատվությունն է, թափանցիկությունը և արդյունավետ կորպորատիվ կառավարումը։
Ընկերությունը ոչ միայն խոշոր հարկատու է, այլև կարևոր դեր ունի Հայաստանի ՏՏ ոլորտի և տնտեսության զարգացման մեջ՝ ապահովելով հազարավոր աշխատատեղեր և ներդրումներ։