
ԵՄ որոշումն Ուկրաինայում տագնապ է առաջացրել
ԵՄ-ի՝ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի անտուրք ներմուծումը չեղարկելու որոշումը կարող է ոչնչացնել Ուկրաինայի տնտեսությունը և խարխլել երկրի կարողությունը՝ ռազմական գործողություններ վարելու։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Դմիտրի Նատալուխան։
«Սա կարող է ստեղծել մի անհեթեթ իրավիճակ, երբ մենք ստիպված կլինենք ձեզնից փող խնդրել այն դեպքում, երբ կարող էինք պարզապես վաստակել առևտրի միջոցով։ Իմ կարծիքով, սա շատ վատ ու շեղված իրավիճակ է։ Ուկրաինային ստիպում են դառնալ մուրացիկ։ ԵՄ-ի ներքին քաղաքականությունը խաթարում է մեր կարողությունը՝ պատերազմ վարելու համար»:
Նրա խոսքով՝ մաքսատուրքերի վերադարձը կարող է 30%-ով նվազեցնել Ուկրաինայից ԵՄ արտահանումը, ինչի արդյունքում Կիևը կարող է հայտնվել ռեցեսիայի շեմին։ Նյութում ընդգծվում է, որ ԵՄ-ի քաղաքականության վեկտորի փոփոխությունը կապված է միության ներսում խորացող քաղաքական և տնտեսական խնդիրների հետ։
Ավելի վաղ ԵՄ-ն հրաժարվել էր երկարաձգել ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի անտուրք ներմուծման ռեժիմը, ինչն, ըստ էության, նշանակում է՝ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն հունիսի 6-ից։