
Գերմանիայում գործարկվել է անօդաչու հասարակական տրանսպորտ
Գերմանիան սկսել է անօդաչու մեքենաները որպես հասարակական տրանսպորտ փորձարկել։
Մայիսի 26-ին KIRA նախագիծը հանրային փորձարկումներ սկսեց Հռենոս-Մայն մետրոպոլիտեն տարածքի ընտրված տարածքներում, որոնք ներառում են Մայնի Ֆրանկֆուրտը, Մայնցը և Վիսբադենը։
RVN տրանսպորտային ասոցիացիայի կառավարիչ տնօրեն Կնուտ Ռինգատը կանխատեսում է, որ KIRA-ն մինչև 2030 թվականը կդառնա հասարակական տրանսպորտի այլընտրանք, հատկապես գյուղական վայրերում։
Նրա խոսքով՝ գյուղերում ավտոբուսային սպասարկումն «արդեն իսկ անբավարար է», և առաջիկա տարիներին իրավիճակը միայն կվատանա փոխադրողների աճող պակասի պատճառով։
KIRA-ն աշխատում է համատեղ ուղևորությունների համար նախատեսված այլ ծրագրերի նմանությամբ. անհրաժեշտ է նշել վերցման և իջեցման վայրը և սպասել մեքենային: Միակ տարբերությունն այն է, որ մեքենան ինքնավար է։
Նախագիծը մեկնարկել է Լանգենում, բայց եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, այն կընդլայնվի մինչև տարեվերջ՝ ներառելով մոտակա Դարմշտադտի բնակիչներին։
Հիշենք, որ 2024 թվականի հունիսին Տոկիոյի համալսարանի հետազոտողները Մուսաշի անունով մարդանման ռոբոտին սովորեցրել են վարել փոքր էլեկտրական մեքենա։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։