Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Nissan Rogue-ը կստանա e-Power հիբրիդային համակարգ
02/06/2025 11:44
Կիսվել

Nissan Rogue-ը կստանա e-Power հիբրիդային համակարգ

Nissan-ը մնում է ամերիկյան շուկայում այն քիչ խոշոր բրենդներից մեկը, որը դեռ չէր առաջարկել հիբրիդային մոդելներ։ Շուտով դա կփոխվի. ԱՄՆ է ուղղվում e-Power համակարգը, որը խոստանում է էլեկտրամեքենային բնորոշ զգացողություններ։ Սակայն պարզ է, որ այն ավելի թանկ կլինի, քան ենթադրվում էր։

Nissan-ի e-Power հիբրիդային տեխնոլոգիան վաղուց արդեն կիրառվում է այլ երկրներում և այժմ հասել է իր երրորդ սերնդին։ Նորագույն կոնֆիգուրացիան համատեղում է շարժիչը, ինվերտորը, գեներատորը, փոխանցման տուփը և տրանսֆորմատորը մի մոդուլի մեջ։ Այս լուծումը նպաստում է զանգվածի նվազմանը, բարձրացնում է արդյունավետությունը և կրճատում է աղմուկը։

e-Power-ի աշխատանքի սկզբունքը տարբերվում է, օրինակ, Toyota Prius-ի նման հիբրիդներից․ բենզինային շարժիչը չի հաղորդում շարժում անիվներին, այլ միայն լիցքավորում է փոքրիկ մարտկոցը, որը սնուցում է էլեկտրաշարժիչը։ Այդ պատճառով մեքենայի վարելն ավելի նման է էլեկտրամեքենա վարելուն։ Նմանատիպ մոտեցում կիրառվել էր նաև Chevrolet Volt մոդելում։

Ռեգո Ինշուրանս

ԱՄՆ-ում e-Power համակարգը կթողարկվի ոչ շուտ, քան 2027-ը՝ հաջորդ սերնդի Nissan Rogue մոդելի կազմում։ Իսկ եվրոպացիներն այն կստանան ավելի շուտ՝ արդեն այս տարի՝ Nissan Qashqai-ի միջոցով։

Նախապես Nissan-ը խոստացել էր, որ e-Power ունեցող մոդելների գները համադրելի կլինեն բենզինային տարբերակների հետ։ Սակայն Automotive News-ի հաղորդմամբ՝ ընկերությունը վերանայել է այդ մոտեցումը. նյութերի թանկացումը թույլ չի տալիս հասնել գների հավասարության, թեև այդ նպատակն ուժի մեջ է մնում։

Թարմացված համակարգը պետք է լինի 15% ավելի արդյունավետ մայրուղում և 9%՝ քաղաքում, համեմատած նախորդ տարբերակի։ Սակայն հաշվի առնելով փոքրիկ՝ 1.8 կՎտ/ժ մարտկոցը, ներքին այրման շարժիչը հաճախ կաշխատի, այնպես որ մաքուր էլեկտրական քարշի տեսանկյունից հրաշքի սպասել չարժե։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01