ՊՂՆՁԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՆՎԱԶԵԼ Է 35.6%-ՈՎ
Ըստ ՌԴ մաքսային ծառայության տվյալների անցած 10 ամիսների ընթացքում Ռուսաստանից արտահանված պղնձի ծավալները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 35.36%-ով և կազմել է 151.4 հազար տոննա:
Վերոնշյալ ժամանակահատվածում ալյումինի արտահանման ծավալները կրճատվել են 7.5%-ով և կազմել են 2.904 միլիոն տոննա: Իսկ սև մետաղների արտահանումը աճել է 1.9%-ով և կազմել է 36.119 միլիոն տոննա, որի ընդհանուր գումարը կազմել է 25.770 միլիարդ դոլար: Չմշակված նիկելի արտահանումը նույնպես աճել է (3.2%) և կազմել է 36.119 միլիոն տոննա 4.529 միլիարդ դոլար արժողությամբ: