Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Բնությունը՝ սոցիալական շփման կարևոր միջավայր. Viva-ն և «Իմ ուղին» կարևոր ձեռքբերումներ են արձանագրում
04/06/2025 18:34
Կիսվել

Բնությունը՝ սոցիալական շփման կարևոր միջավայր. Viva-ն և «Իմ ուղին» կարևոր ձեռքբերումներ են արձանագրում

Մարդն ամբողջ կյանքում սոցիալացման փուլերով է անցնում: Այդ ճանապարհը տարբեր է բոլորի համար: Հարցը չափազանց նուրբ է, երբ առնչվում է աուտիզմով երեխաներին ու դեռահասներին: Այդ դեպքում պահանջվում են մասնագիտական լուրջ ջանքեր՝ անհատական մոտեցում, աշխատանք ընտանիքների հետ, հատուկ մեթոդաբանություն և շփման միջավայրի ընտրություն: Այդ առումով բնությունն անփոխարինելի է. բաց միջավայրը միմյանց և հասարակության հետ վարքագծային ընդունելի կանոններով շփվելու բացառիկ հնարավորություն է տալիս: 

Ներփակված աշխարհից հասարակությանն ինտեգրման համար աուտիկ սպեկտրի խնդիրներ ունեցող 253 երեխա և դեռահաս շենքային պայմաններում ձեռք բերված հմտությունները ժամանակ առ ժամանակ ընդհանրացնում է բնության մեջ: Սոցիալացման այս մեթոդն իրականացվում է փոքրիկ խմբերով՝ առավելագույն արդյունք ստանալու նպատակով: «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի մասնագետները հերթական զբոսանքը կազմակերպել են Գառնի-Գեղարդ զբոսաշրջային ակտիվ գոտում:

Բնության մեջ սոցիալացման մեթոդը յուրօրինակ «քննություն» է համարվում: Շենքային պայմաններում ուսուցանված սոցիալական պատմություններն իրական կյանքի դրվագներ են դառնում բնական միջավայրում: Դա թույլ է տալիս գնահատել նաև մասնագետների ջանքերի արդյունքը ամբողջ շղթայում՝ էրգոթերապիա, երաժշտաթերապիա, արտթերապիա… վարքագծային ընդունելի կաննոների ընդհանրացումն այստեղ առավել ազատ է: Հերթական խմբի զբոսանքն այդ առումով եղել է հաջողված: Բաց միջավայրը առավել նպաստավոր է դարձել վերբալ և ոչ վերբալ հաղորդակցական հմտությունները զարգացնելու, ինքնասպասարկվելու, մյուսների հույզերն զգալու և սեփականն արտահայտելու համար: Փոքր հաղթանակներն ու դրական փոխազդեցությունները բարձրացրել են երեխաների ինքնագնահատականը։

Viva-ն երկար տարիներ աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին: Ընկերությունը 19 տարվա ընթացքում ներդրել է ավելի քան 251 մլն դրամ: Մասնագետների երկարատև ու տիտանական աշխատանքը և ընտանիքների հետ համագործակցությունը նկատելի, երբեմն նաև անսպասելի հաջողությունների հասնելու հնարավորություն են տվել:

Կենտրոնն իր աշխատանքն սկսել է 2006 թվականին՝ 5 մասնագետի հետ աջակցելով 5 ընտանիքի: Այսօր կենտրոն է հաճախում արդեն 253 երեխա: 60 մասնագետ իրականացնում է կրթաբուժական, հաբիլիտացիոն համալիր ծրագիր, որը ներառում է լավագույն փորձի վրա հիմնված թերապիա, մասնագիտական ուսուցում, խոսքի զարգացում, արվեստ, ավազաթերապիա և շատ ավելին: «Իմ ուղին» ունի իր կարգախոսը՝ «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»: Այստեղ առաջընթացը կարևոր ձեռքբերում է համարվում, որին հասնում են մասնագետների նվիրման և նրանց վստահող կազմակերպությունների աջակցության շնորհիվ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01