Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 442.50+0.00 EUR SELL - 446.00-0.50
OIL:  BRENT - 64.41+3.49 WTI - 60.27+3.65
COMEX:  GOLD - 4106.80-0.88 SILVER - 48.10-0.37
COMEX:  PLATINUM - 1593.70+3.84
LME:  ALUMINIUM - 2781.00+0.13 COPPER - 10623.50+0.18
LME:  NICKEL - 15175.00+0.32 TIN - 35400.00+1.04
LME:  LEAD - 1985.00+0.76 ZINC - 2988.00+1.86
FOREX:  USD/JPY - 152.43+0.32 EUR/GBP - 1.1595-0.08
FOREX:  EUR/USD - 1.1595-0.08 GBP/USD - 1.3335-0.28
STOCKS RUS:  RTSI - 1023.52+0.40
STOCKS US: DOW JONES - 46590.41-0.71 NASDAQ - 22740.40-0.93
STOCKS US: S&P 500 - 6699.40-0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 49307.79-0.02 TOPIX - 3266.43+0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25781.77-0.94 SSEC - 3913.76-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 9515.00+0.93 CAC40 - 8206.87-0.63
STOCKS EUR:  DAX - 24151.13-0.74
22/10/2025  CBA:  USD - 382.51-0.02 GBP - 509.2-2.74
22/10/2025  CBA:  EURO - 443.18-1.24
22/10/2025  CBA:  GOLD - 51278-1537 SILVER - 614.22-22.85
2025-ի հունվար-մայիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 3%-ով
04/06/2025 20:32
Կիսվել

2025-ի հունվար-մայիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիս ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.8%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 5.0%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 4.8%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 2.5%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.9%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 1.4%-ով։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 3.3%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 3.5%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 0.1%-ով։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.9%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 7.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 1.5%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 0.8%-ով։

Սննդամթերքի գներ:2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.5% գնաճ: Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.3-2.8%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել ք. Գյումրիում), իսկ Երևան և Հրազդան քաղաքներում գրանցվել է 0.1% գնանկում:

Մակարոնեղենի գինը 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ աճել է 3.2%-ով, հացինը՝ 3.9%-ով, ալյուրինը՝ 6.9%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 0.7%, 1.6%-ով: 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տավարի, խոզի և գառան մսերի՝ համապատասխանաբար 0.8%, 1.1%, 2.9%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.1%, 1.0% և 0.5% գնաճ: Մարգարինի և կարագի գները 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ աճել են 0.3% և 13.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.9% և 0.2%-ով: 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 4.0%-ով, շոկոլադինը՝ 14.1%-ով, սուրճինը՝ 14.9%-ով, կակաոյինը՝ 20.9%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 3.0%, 0.9%, 0.3% և 1.0%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ գները նվազել են 3.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ: Ձավարի գինը 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ նվազել է 4.9%-ով, պանրինը՝ 2.8%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է` համապատասխանաբար 2.0% և 0.2% գնաճ: Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ աճել են 4.4% և 6.7%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.2% և 0.5%-ով: 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ ձվի գինը նվազել է 4.3%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.4%-ով:

2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հնդկացորենի՝ 7.1%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.7% գնանկում: «Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ աճել է 22.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնանկում: 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.2%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ արձանագրվել է 29.0% գնաճ, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնանկում: 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 13.4%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 3.5%-ով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4-0.1%-ով, իսկ Երևան և Արտաշատ քաղաքներում գրանցվել է 0.2% գնաճ: Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025թ. մայիսին ապրիլի համեմատ նվազել են 5.0% և 3.1%-ով: 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 6.8% և 8.5%, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 7.0% և 3.3% գնանկում:

Ծառայությունների սակագներ:Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 3.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.1%-ով:

Հանրապետության դիտարկվող 4 բնակավայրերում 2025թ. մայիսին ապրիլի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով, երկուսում գրանցվել է 0.2% գնանկում, իսկ 5-ում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով:

Արտարժույթի շուկա: 2025թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գների 0.3% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.0% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): 2025թ. մայիսին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 2.8% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.5% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 4.1%-ով: 2025թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 386.6 դրամ, ինչը 0.3%-ով ցածր է 2024թ. մայիսի համապատասխան ցուցանիշից ( 387.8 դրամ):

22/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.51
-0.02
Եվրո (EUR)
443.18
-1.24
Ռուբլի (RUR)
4.6796
-0.0261
Լարի (GEL)
141.23
+0.05
51278
-1537
Արծաթ
614.22
-22.85