Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ՀԱՅ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՆԹՈԼՈԳԻԱ». ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ` ԵՐԱԺՇՏԱՍԵՐ ԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ
27/06/2013 12:18
Կիսվել

«ՀԱՅ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՆԹՈԼՈԳԻԱ». ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ` ԵՐԱԺՇՏԱՍԵՐ ԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Արս Լունգա» դուետի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում թողարկվել է խտասկավառակների նոր հավաքածու: Իրականացվել է հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ եզակի մի ծրագիր, որը կրում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» խորագիրը: Նախաձեռնության իրականացման գաղափարը  «Արս լունգա» դուետինն է (Արամ Թալալյան և Ջուլիետա Վարդանյան): Այն կյանքի է կոչվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նախագծի շնորհանդեսն իրականացվել է Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման միջոցառման շրջանակում:

Ծրագիրը ներառում է 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը ներկայացնող հայ ակադեմիական երաժշտական մտքի լայն սպեկտր, այդ թվում` երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ստեղծագործություններ: «Արս լունգա» դուետը հավաքել է 20-21-րդ դդ. հայ 60 կոմպոզիտորների  թավջութակի և դաշնամուրի   համար  գրված  ստեղծագործությունները, դրանք կատարվել և ձայանգրվել են` ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփն (12 ձայնասկավառակ) ամփոփում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

«Հոգևոր ժառանգությունը բաց մատյան չէ և հնարավոր չէ այն մեկ ակնթարթում ներկայացնել աշխարհին: Խելացի է այն ազգը, որին հաջողվում է դա անել իմաստուն ձևով և չփոշիացնել դարերի ձեռքբերումը: Այդ առումով չափազանց կարևոր են այսօրինակ նախաձեռնությունները: Դրանք մեկնաբանում են մեր անցյալը և ստեղծում են ապագան»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Դրանք տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների  գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին և ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից: «Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` այն համալրելով հայ կոմպոզիտորների կամերային այլ ստեղծագործություններով. դաշնամուրային եռյակ, քառյակ, հնգյակ և այլն:

Շնորհանդեսի վերջում, «Արս լունգա» դուետը հանդես է եկել  Արամ Խաչատրյանի ստեղծագործության պրեմիերայով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69