Տնտեսական

USD BUY - 382.50+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 435.00+2.00 EUR SELL - 443.00+1.00
OIL:  BRENT - 65.19+0.74 WTI - 63.20+0.96
COMEX:  GOLD - 3392.40-0.03 SILVER - 36.22+4.44
COMEX:  PLATINUM - 1156.50+5.81
LME:  ALUMINIUM - 2483.00+0.79 COPPER - 9621.50-0.13
LME:  NICKEL - 15395.00-0.28 TIN - 32018.00+2.04
LME:  LEAD - 1990.50+0.28 ZINC - 2701.50-0.18
FOREX:  USD/JPY - 143.83+0.64 EUR/GBP - 1.1439+0.24
FOREX:  EUR/USD - 1.1439+0.24 GBP/USD - 1.3569+0.18
STOCKS RUS:  RTSI - 1137.28-0.09
STOCKS US: DOW JONES - 42319.74-0.25 NASDAQ - 19298.45-0.83
STOCKS US: S&P 500 - 5939.30-0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 37741.61+0.50 TOPIX - 2769.33+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23792.54-0.48 SSEC - 3385.36+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 8811.04+0.11 CAC40 - 7790.27-0.18
STOCKS EUR:  DAX - 24323.58+0.19
06/06/2025  CBA:  USD - 383.46+0.06 GBP - 519.51-0.99
06/06/2025  CBA:  EURO - 438.06-0.01
06/06/2025  CBA:  GOLD - 41604+130 SILVER - 441.3+17.88
ԵՄ-ն չի դիտարկում Չինաստանի հետ խորացված համագործակցություն՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձախողման դեպքում
06/06/2025 09:49
Կիսվել

ԵՄ-ն չի դիտարկում Չինաստանի հետ խորացված համագործակցություն՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձախողման դեպքում

Եվրոպական միությունը տնտեսական ռազմավարության շրջանակներում չի դիտարկում Չինաստանի ուղղությամբ կողմնորոշումը՝ նույնիսկ այն պարագայում, եթե առևտրային բանակցություններն ԱՄՆ-ի հետ արդյունք չտան։ Այս մասին Euractiv պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների փոխնախարար Միխալ Բարանովսկին, որի պետությունը ներկայումս նախագահում է ԵՄ խորհրդում։

Նրա խոսքով՝ Բրյուսելը բացառում է մոտեցումը, համաձայն որի՝ «եթե համագործակցությունը ԱՄՆ-ի հետ արդյունք չի տալիս, ապա պարզապես կդիմենք Չինաստանին»։

Պորտալի հաղորդմամբ՝ այս շաբաթ անդամ պետությունները պայմանավորվել են սահմանափակել չինական բժշկական սարքավորումներ արտադրողների մուտքը ԵՄ պետական գնումների համակարգ՝ ելնելով միության կողմից 2022 թվականին ընդունված «Միջազգային գնումների գործիքների» (IPI) կանոնակարգից։

Նման սահմանափակող միջոցները կարող են հանգեցնել ԵՄ-Չինաստան առևտրային հարաբերություններում նոր լարվածության, հատկապես այն պայմաններում, երբ Բրյուսելը փորձում է Պեկինի հետ հասնել առևտրային հավասարակշռության, իսկ ԱՄՆ-ն ցանկանում է կիրառել մի շարք պատասխան սակագնային միջոցներ։

Բարանովսկին նշել է, որ եթե Բրյուսելին և Վաշինգտոնին չհաջողվի հասնել փոխընդունելի առևտրային համաձայնության, ապա ԵՄ-ն պատրաստ է դիմել պատասխան սակագնային միջոցների:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՀ-ն մշակում է ամերիկյան ծագմամբ ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ նախատեսվում է լրացուցիչ սակագների կիրառում՝ մինչև 95 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ։

06/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.46
+0.06
Եվրո (EUR)
438.06
-0.01
Ռուբլի (RUR)
4.8332
-0.0237
Լարի (GEL)
140.49
+0.04
41604
+130
Արծաթ
441.3
+17.88