
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՏՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ԱՌԱՎԵԼ ԴՅՈՒՐԻՆ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային վճարի մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Կառավարութունում վստահ են, որ այս փաթեթի ընդունմամբ կհստակեցվեն այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռևս գրանցում չստացած տրանսպորտային միջոցների` ՀՀ մաքսային սահմանը հատելիս ճանապարհային վճարի հաշվարկման և գանձման հետ կապված ընթացակարգերը։
Վերը նշված նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։