Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ԱՄՆ-ի առևտրի նախարարն ակնկալում է Չինաստանի հետ բանակցությունների դրական զարգացում
11/06/2025 10:47
Կիսվել

ԱՄՆ-ի առևտրի նախարարն ակնկալում է Չինաստանի հետ բանակցությունների դրական զարգացում

ԱՄՆ-ի առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը դրական է գնահատել Լոնդոնում ընթացող առևտրային բանակցությունները Չինաստանի հետ:

«Երեկ ամբողջ օրը քննարկումներ էին ընթանում, և ես ակնկալում եմ, որ դրանք կշարունակվեն: Բանակցությունները լավ են ընթանում, և մենք բավական ժամանակ ենք անցկացնում միասին», – նշել է ամերիկացի պաշտոնյան:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ դրական էր արտահայտվել ամերիկա-չինական բանակցությունների ընթացքի վերաբերյալ, որոնք շարունակվել են նաև երեքշաբթի օրը։

Հունիսի 9-ին բանակցությունները տևել են գրեթե յոթ ժամ։ Չինական պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Հե Լիֆեն։ Ամերիկյան կողմից մասնակցել են Լաթնիկը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։

Լրատվամիջոցները նշում են, որ Լաթնիկի ընդգրկումը բանակցային գործընթացում՝ հաշվի առնելով, որ նա չէր մասնակցել Ժնևում կայացած ԱՄՆ-Չինաստան բանակցային առաջին փուլին, վկայում է Վաշինգտոնի համար Չինաստանից հազվագյուտ մետաղների մատակարարումների կարևորության մասին։

Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը երկուշաբթի հայտարարել է, որ Լոնդոնյան բանակցությունների հաջող ավարտի դեպքում ակնկալվում է Չինաստանի կողմից հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումների մեղմացում, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից կիսահաղորդիչների արտահանման վերահսկողության թուլացում։

Ապրիլին Չինաստանի կառավարությունը խստացրել էր յոթ հազվագյուտ տարրի արտահանման վերահսկողությունը, ինչը խափանումներ էր առաջացրել ավտոմեքենաների արտադրության ոլորտում ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում։ Մայիսին ԱՄՆ-ն սահմանափակումներ էր կիրառել Չինաստան առաջադեմ կիսահաղորդիչների, քիմիական նյութերի և ավիացիոն սարքավորումների մատակարարման վրա։

Կողմերի միջև առևտրային բանակցությունների առաջին փուլը կայացել էր Շվեյցարիայում՝ մայիսի 10-11-ին։ Կողմերը պայմանավորվել էին միմյանց նկատմամբ մաքսատուրքերի փոխադարձ կրճատման շուրջ։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9