ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Ընթացիկ տարվա հունիսին, մայիսի համեմատ, Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 1.5%-ով և 1.1%-ով: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բենզինի գինը նվազել է 1.5%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով գրանցվել է 2.7% գնաճ:
Միևնույն ժամանակ, հունիսին, 2012 թվականի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է բենզինի 2.0% գնանկում, իսկ դիզելային վառելիքի գինն աճել է 0.5%-ով: