ԵՎՐՈՊԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՈՒՂՂԵԼ 8 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Եվրամիության երկրների առաջնորդները համաձայնեցրել են առաջիկա յոթ տարվա բյուջետային ծրագիրը, որի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 960 մլրդ եվրո: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի Եվրախորհրդարանի հաստատմանը:
Հատկանշական է, որ բյուջեի ծրագրով նախատեսվում է Եվրոպայում գործազրկության դեմ պայքարին ուղղել 8 մլրդ եվրո: Ընդ որում, այս պայքարում առավել մեծ ուշադրություն կդարձվի երիտասարդության շրջանում գործազրկության կրճատմանը:
Նշենք, որ Եվրոպայում այժմ գործազուրկ է մոտ 26 մլն մարդ: Գործազուրկների մեկ հինգերորդը մինչև 25 տարեկան երիտասարդներ են: