Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Viva-ն «Զինվորի տան» համար նոր մասնաշենք է կառուցել
11/06/2025 16:29
Կիսվել

Viva-ն «Զինվորի տան» համար նոր մասնաշենք է կառուցել

«Զինվորի տանը» նոր մասնաշենք է բացվել: Այն կառուցվել է ոչ միայն եղած հնարավորություններն ընդլայնելու, բուժառուների սպասարկման ծավալը մեծացնելու, այլև Հայաստանում վերականգնողական բուժման աննախադեպ մոդել կիրառելու նպատակով: Այս մասնաշենքը «Զինվորի տանը» հնարավորություն կտա իրականացնել կարևոր ծրագրեր:  Դրանց շնորհիվ առավել արժանապատիվ պայմաններում ավելի մեծ թվով զինհաշմանդամներ միաժամանակ կկարողանան բուժում ստանալ:

Նոր մասնաշենքում պատրաստ է քայլքի լաբորատորիայի դահլիճը: Բուժառուների հետազոտումն իրականացվելու է նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչը թույլ է տալու 2D ձևաչափով տեսնել, ժամանակին ու առավել հստակ բացահայտել և գնահատել հնարավոր խնդիրները: Այս լաբորատորիան հնարավորություն է տալու հստակ գնահատել քայլքի բոլոր փուլերը և առավել թիրախային բուժել պրոթեզավորված, օրթեզավորված կամ նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդկանց: Այս ձևաչափով, օրինակ, պրոթեզավորված մարդու քայլքի ժամանակ գնահատվելու է, թե քայլքը որ փուլում է առավել տուժած կամ որ մկանախումբն է տուժած, և բուժումն այս պարագայում անհամեմատ ավելի արդյունավետ  է լինելու: Սա բարձրացնելու է վերականգնողական բուժման արդյունավետությունը:

Viva-ի աջակցությամբ կառուցված նոր մասնաշենքում հնարավոր կլինի իրականացնել նաև սոցիալ-կենցաղային ռեաբիլիտացիա՝ «Կյանքի սենյակ» ծրագրով: Հայաստանում վերականգնողական բուժման այս մոդելն անգնահատելի արդյունք է ապահովելու՝ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց կյանքի որակը բարձրացնելու հարցում:

Վերականգնողական բուժմանը զուգահեռ՝ առանձնացված գոտիները ծառայելու են այնպիսի հմտությունների ձեռքբերմանը, որոնք կարևոր են կենցաղում անհրաժեշտ գործողությունները միայնակ հաղթահարելու համար, մասնավորապես՝ ինչպե՞ս օգտվել խոհանոցից, երբ հանգամանքների բերումով մարդը ստիպված է դա անել մեկ ձեռքով, ինչպե՞ս ինքնուրույն լոգանք ընդունել կամ սայլակից տեղափոխվել հարմարեցված ավտոմեքենա: Իրավիճակները շատ են և տարբեր, լուծումը՝ վերականգնողական բուժման նոր մոդելի կիրառումը:

««Զինվորի տան» կողքին լինելը կարևոր առաքելություն է Viva-ի համար: Այս կառույցի հետ մեր ճանապարհն սկսել ենք չորս տարի առաջ՝ գիտակցելով իրականացվող ծրագրերի անհրաժեշտությունը: Գործընկերության արդյունքում մեզ հաջողվել է բուժառու երիտասարդների հայացքում տեսնել ոտքի կանգնելու կամքն ու հավատը: Պատասխանատու մոտեցումն ու երկարաժամկետ արդյունք ապահովելու ձգտումը նպաստել են, որ Viva-ն ստանձնի նաև այս շենքի կառուցման առաքելությունը: Ասել, որ այսօր այստեղ նոր մասնաշենք է բացվում, նշանակում է ոչինչ չասել: Սա ոչ թե ուղղակի տարածք է, այլ մեծ նպատակների իրականացման կենտրոն, որտեղ իրենց անհավանական նվիրումն ու ջանքերն են գործադրելու բուժաշխատողները: Հենց այստեղ՝ այս պատերի ներսում են միավորվելու «Զինվորի տան» մյուս գործընկերները, հովանավորներն ու աջակիցները՝ վերականգնողական բուժման նոր և աննախադեպ մոդել ներդնելու համար: Թող այս տարածքն իրական «Կյանքի սենյակ» լինի բուժառուների համար», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Նոր կառուցված մասնաշենքի մեկ հարկում գործելու է հարմարավետ, ընդարձակ ճաշարան:  Բուժառու զինվորները հնարավորություն են ունենալու տեղում պատրաստված թարմ կերակուրներով սնվել օրական երեք անգամ:

Ի դեպ, այստեղ բուժառու կարող են լինել նաև քաղաքացիական անձինք (օրինակ՝ կաթվածից (ինսուլտից), վթարից հետո), բայց վճարովի հիմունքներով: Այդտեղից ստացված ամբողջ  շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը:

«Viva ընկերության աջակցությամբ «Զինվորի տան» նոր մասնաշենքի կառուցումը մեզ հնարավորություն կտա իրականացնել ծրագրեր, որոնք վաղուց պլանավորում էինք, և այդ ծրագրերի համար նույնպես ունենք պատրաստակամ գործընկերներ, պարզապես այդքան տարածք և շենքային հնարավորություններ այլևս չունեինք: Հիմա արդեն կկարողանանք կյանքի կոչել քայլքի լաբորատորիայի մեր ծրագիրը, կիրականացնենք սոցիալ-կենցաղային վերականգնողական բուժումը և տղաներին կապահովենք առավել հարմարավետ, մեծ ու լուսավոր ճաշարանով, որտեղ օրը 3 անգամ պետք է սնվեն: Եթե այս նոր մասնաշենքը մեր  գործընկեր Viva-ի աջակցությամբ չկառուցվեր, այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել»,-ասել է «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը:

«Այս մասնաշենքը մի նոր հնարավորություն է թե զինվորական հաշմանդամների, թե քաղաքացիական անձանց համար: Ինչպես գիտեք, հարյուրավոր, հազարավոր զինհաշմանդամներ «Զինվորի տանը» պետպատվերով բուժում են ստանում: Սակայն այս շենքի կառուցմամբ նրանք առավել հաճախ կկարողանան ստանալ այդ բուժումը, ստիպված չեն լինի հերթի սպասել: Այս պարագայում ոչ միայն զինհաշմանդամները, այլև ավելի շատ  քաղաքացիական անձինք կկարողանան մեզ մոտ բուժում ստանալ: Իսկ քաղաքացիների բուժումից ստացված ողջ շահույթը, ինչպես գիտեք, ամբողջությամբ ուղղվում է զինհաշմանդամների խնդիրների լուծմանը», – ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Կարևոր նշանակության նոր մասնաշենքի կառուցման ամբողջ աշխատանքներն իրականացվել են հեռահաղորդակցության առաջատար օպերատորի՝ Viva–ի աջակցությամբ: Այդ նպատակով ընկերությունը նվիրաբերել է 159 մլն դրամ:

Շենքի ներքին հարդարման աշխատանքների մի մասը և նշված ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ գույքը, սարքավորումները ձեռք են բերվելու այլ գործընկերների աջակցությամբ:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73