Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Նոր Cadillac Optiq-V-ն դարձել է բրենդի պատմության ամենաարագ մեքենաներից մեկը
11/06/2025 18:01
Կիսվել

Նոր Cadillac Optiq-V-ն դարձել է բրենդի պատմության ամենաարագ մեքենաներից մեկը

Cadillac-ը ներկայացրել է Optiq-V մոդելը, որը դարձել է իր պատմության մեջ ամենաարագ սերիական ավտոմեքենաներից մեկը՝ ներառյալ թե՛ բենզինային, թե՛ էլեկտրական տարբերակները։ Երկու էլեկտրաշարժիչները զարգացնում են 515 ձիաուժ հզորություն և ընդամենը 3.5 վայրկյանում ապահովում 0-96 կմ/ժ արագացում:

Սովորական Optiq-ն էլ վատ չէ՝ 300 ձիաուժ հզոորություն՝ շնորհիվ երկու էլեկտրաշարժիչով լիաքարշ համակարգի։ Բայց Optiq-V մոդելը փոխում է խաղի կանոններն՝ առաջարկելով 515 ձիաուժ, 881 Նմ ոլորող մոմենտ և արագացում՝ 0-96 կմ/ժ ընդամենը 3.5 վայրկյանում՝ Velocity Max ռեժիմում։ Դա ընդամենը 0.2 վայրկյանով դանդաղ է, քան Cadillac Lyriq-V մոդելը։

V-տարբերակը համալրված է հնարավորություններով, որոնք բացակայում են բազային մոդելում։ Դրանք ներառում են անհատականացվող V-ռեժիմ (ինչպես Hyundai-ի N Mode կամ BMW-ի M1/M2 ռեժիմները), Competitive Mode, Launch Control համակարգ, Brembo արգելակներ, GM-ի Super Cruise առաջադեմ վարորդի օժանդակության համակարգ:

Ռեգո Ինշուրանս

Optiq-V մոդելը կլինի General Motors-ի առաջին էլեկտրական մեքենան, որն ունի Tesla NACS (North American Charging Standard) լիցքավորման կցիչ։ Սա նշանակում է մուտք դեպի Tesla Supercharger կայանների մեծ ցանց։ Բայց կա մի նրբություն՝ լիցքավորման պորտը գտնվում է մեքենայի ձախ կողմի առջևի հատվածում, իսկ Tesla-ի V3 կայանների լարերը կարճ են և նախատեսված են մեքենաների համար, որոնց միակցիչը գտնվում է հետին ձախ կամ առջևի աջ մասում։ Հետևաբար՝ Optiq-V-ի վարորդները ստիպված կլինեն կայանել երկտեղանոց դիրքով, մինչև Tesla-ն ամբողջությամբ փոխարինի կայանները V4 տարբերակով, որոնք ունեն երկար լարեր։

Դիզայնային փոփոխությունները հիմնականում կոսմետիկ բնույթի են։  Մոդելը հասանելի կլինի երկու գույնով՝ Magnus Metal Frost (մոխրագույն) և Deep Ocean Tintcoat (կապույտ)։

Optiq-V-ը վաճառքի կհանձնվի ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Մերձավոր Արևելքում և Իսրայելում։ Արտադրությունը կմեկնարկի աշնանը։ ԱՄՆ-ում նախնական գինը կլինի 68.795 դոլար՝ մոտ 14.405 դոլար ավելի, քան բազային Optiq AWD մոդելը և մոտ 11.000 դոլար ավելի էժան, քան Lyriq-V-ը, որի գինը սկսվում է 80.090 դոլարից։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01