NESTLE-Ը ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲԱՑԵԼ 20 ՀԱԶԱՐ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Եվրոպայի խոշորագույն գործատու և սննդամթերքի արտադրության ոլորտում առաջատար Nestle ընկերությունը մտադիր է մեկնարկել երիտասարդության շրջանում խորացող գործազրկության դեմ պայքարի իր ծրագիրը և դրա շրջանակներում ստեղծել շուրջ 20 հազար նոր աշխատատեղ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ մինչև 2016 թվականը մինչև 30 տարեկան երիտասարդների համար կբացվի 10 հազար աշխատատեղ և ևս 10 հազար երիտաարդ հնարավորություն կստանա աշխատանքային պրակտիկա անցել ընկերությունում:
Նշենք, որ այժմ Եվրոպայում պաշտոնապես գործազուրկ է շուրջ 5,6 մլն երիտասարդ:
Nestle-ն հիմնադրվել է 1866 թվականին: Ընկերության աշխատողների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 280 հազարի: