Բիզնես

USD BUY - 376.00+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 445.00+0.00 EUR SELL - 451.50+0.00
OIL:  BRENT - 69.71+0.56 WTI - 64.96+0.73
COMEX:  GOLD - 5060.40+0.21 SILVER - 82.59+2.95
COMEX:  PLATINUM - 2123.30-0.94
LME:  ALUMINIUM - 3103.00-0.72 COPPER - 13166.50-0.08
LME:  NICKEL - 17880.00+3.06 TIN - 49635.00+1.09
LME:  LEAD - 1993.00+1.19 ZINC - 3406.50+0.92
FOREX:  USD/JPY - 152.32-0.87 EUR/GBP - 1.1874-0.28
FOREX:  EUR/USD - 1.1874-0.28 GBP/USD - 1.3633-0.19
STOCKS RUS:  RTSI - 1121.48+1.16
STOCKS US: DOW JONES - 50121.40-0.13 NASDAQ - 23066.47-0.16
STOCKS US: S&P 500 - 6941.47+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 57639.84-0.02 TOPIX - 3882.16+0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 27032.54-0.55 SSEC - 4134.02+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 10472.11+1.14 CAC40 - 8313.24-0.18
STOCKS EUR:  DAX - 24856.15-0.53
12/02/2026  CBA:  USD - 377.57+0.06 GBP - 514.97-2.41
12/02/2026  CBA:  EURO - 448.4-1.59
12/02/2026  CBA:  GOLD - 61641+574 SILVER - 1045.2+46.55
Ամերիկյան ստարտափը մարտահրավեր է նետել Cadillac-ին՝ ամենաշքեղ էլեկտրական մեքենայի կոչման համար
16/06/2025 16:17
Կիսվել

Ամերիկյան ստարտափը մարտահրավեր է նետել Cadillac-ին՝ ամենաշքեղ էլեկտրական մեքենայի կոչման համար

Dacora Motors ընկերությունը ներկայացրել է շքեղ դասի էլեկտրական մեքենա, որը նախագծվել է իտալական լեգենդար Pininfarina ստուդիայի կողմից։ Ավտոմեքենան ոգեշնչված է 1930-ականների դիզայնից և ունի արտասովոր տեսք։

Մեքենան արտաքինով մասամբ հիշեցնում է Volkswagen Beetle-ը՝ կլոր լուսարձակներով և ուռուցիկ թևերով։ Այն որոշակիորեն քրոսովերի հատկանիշներ ունի:

Սրահում օգտագործվել են փայտ, բուրդ և էկոկաշի։ Թվային էկրանները կարող են թաքնվել փայտե վահանակների հետևում, երբ դրանք անհրաժեշտ չեն։ Ընկերությունը խոստանում է մոդուլային ինտերիեր, որը կարելի է հարմարեցնել ըստ սեզոնի:

Dacora-ն առաջարկում է սրահի տարբեր կառուցվածքներ՝ 3-7 նստատեղով։ Executive տարբերակում կա երեք նստատեղ։ Lounge տարբերակում՝ չորս առանձին նստատեղ: Բոլորն էլ սրճաբարային ու սիգարի սրահների հնարավորությամբ:

Տեխնիկական տվյալների վերաբերյալ մանրամասները քիչ են: Հայտնի է, որ ունի ավելի քան 800 ձիաուժ հզորություն՝ մոտ 640 կմ մեկ լիցքավորմամբ, արագացումը մինչև 96 կմ/ժ է՝ մինչև 4 վայրկյանում և ունի շուրջ 3 տոննա քաշ։
Նախատեսվում է նաև հիբրիդ տարբերակ։

Ավտոմեքենաները կվերահավաքվեն ձեռքով՝ Նյու Յորքում։ Գինը սկսվում է 500 հազար դոլարից, ինչը 160 հազար դոլարով գերազանցում է Cadillac Celestiq-ի գինը։ Նախնական պատվերները բացվում են 50 հազար դոլար կանխավճարով։

Ընկերության պնդմամբ՝ նախնական պատվերների քանակը 150%-ով գերազանցել է առաջին տարվա պլանավորած ծավալը, սակայն կոնկրետ թվեր չեն հրապարակվում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

12/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.57
+0.06
Եվրո (EUR)
448.4
-1.59
Ռուբլի (RUR)
4.8914
+0.0102
Լարի (GEL)
140.67
+0.18
61641
+574
Արծաթ
1045.2
+46.55