
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
Այս տարի Սևանա լճի տարածքում գտնվող հանրային լողափերում տեղադրվել են երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ, շարժական լողավազաններ, վոլեյբոլի դաշտ, փոքր թենիսի սեղան, պատրաստվել է էկոանկյուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից:
Նշվում է, որ հանրային լողափերի մուտքը անվճար է լինելու: Գործելու է նաև անվճար բուժկետեր, սանհանգույցներ, փրկարար ծառայություն:
Նախարարությունից հայտնում են, որ հանրային լողափերը ընդլայնվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից իրականացված «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն ներուժի օգտագործում` հանրային լողաների հիմնման միջոցով» ծրագրի աջակցությամբ: