
ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԵՎՍ 5 ՏԱՐԻ ԿՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Ղեկավարվելով ՀՀ Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մաuին» ՀՀ oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաuը` Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Ռոբերտ Նազարյանին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին:
Ռոբերտ Նազարյանը նշանակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: