Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Suzuki Jimny-ն այլևս հասանելի չէ Եվրոպայում վաճառքի համար
17/06/2025 17:58
Կիսվել

Suzuki Jimny-ն այլևս հասանելի չէ Եվրոպայում վաճառքի համար

Suzuki Jimny-ն այլևս հասանելի չէ Եվրոպայում վաճառքի համար՝ խիստ բնապահպանական նորմերի պատճառով։ ԵՄ երկրների մեծ մասում վաճառքը դադարեցվել է 2024 թվականի կեսերին։ Սակայն Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցավ մոդելի կարճատև վերադարձը։

Լեգենդար ամենագնացը, որը 55 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան երեք միլիոն օրինակով, Suzuki-ն Ֆրանսիայում ներկայացրել է հատուկ սահմանափակ թողարկմամբ Jimny 55ème anniversaire-ը։ Այսպիսով, Suzuki France-ը հրաժեշտ է տալիս Jimny-ի ներկայիս տարբերակին տեղական շուկայում։

Հոբելյանական մոդելը արտաքինից նման է Jimny Horizon-ին, որով ավարտվեց վաճառքը Գերմանիայում։ Jimny 55ème anniversaire-ը ստեղծվել է ֆրանսիական Privilège V.U. տարբերակի հիման վրա և ստացել է մի շարք յուրահատուկ դետալներ:

Ռեգո Ինշուրանս

Յուրաքանչյուր գնորդ կստանա ճամփորդական օրագիր՝ կաշվե կազմով, բանալու կախազարդ և արտաճանապարհային վարման դասընթաց։ Յուրաքանչյուր ավտոմեքենա կունենա սեփական համարանիշն ու հուշատախտակ կենտրոնական վահանակի ներքևում։

Սահմանափակ տարբերակը հասանելի է չորս գույնով՝ սպիտակ, Jungle կանաչ, կապտասև (Bluish Black) և մոխրագույն (Medium Gray)։

Մոդելն ունի 1.5-լիտրանոց բենզինային շարժիչ՝ 102 ձիաուժ հզորությամբ, 5-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով և լիաքարշակ համակարգով։

Jimny 55ème anniversaire-ն արժե 28.955 եվրո և լրացվում է Privilège-ի ստանդարտ հագեցվածությամբ՝ օդորակիչ, տաքացվող նստատեղեր, Bluetooth աուդիոհամակարգ, գծից դուրս գալու և փոխելու մասին նախազգուշացումներ, ավտոմատ երկար լույսերի միացում, ճանապարհային նշանների ճանաչում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01