Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. ՀՀ 2024թ. պետական բյուջեի ծախսերի կատարողականը նախորդ տարվա համեմատ վատթարացել է
19/06/2025 13:58
Կիսվել

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. ՀՀ 2024թ. պետական բյուջեի ծախսերի կատարողականը նախորդ տարվա համեմատ վատթարացել է

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես՝

  • 2024թ.-ին արտաքին աշխարհի զարգացումները հարաբերականորեն կայուն են եղել, իսկ ՀՀ տնտեսությունում նկատվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում՝ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացման պայմաններում։ Գրանցվել է շուրջ 5.9% տնտեսական աճ՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների և առևտրի աճերով։ Տարեսկզբին նկատվել է ոսկերչական ապրանքների վերաարտահանման ծավալների էական աճ, որն աստիճանաբար չեզոքացել է։ Սակայն վերջինս որոշակիորեն ներառվել է 5.9% աճի մեջ, թեև այդ մասով ՀՀ տնտեսությունում ավելացված արժեք գրեթե չի ստեղծվել։
  • Պետական բյուջեի փաստացի ցուցանիշներն էականորեն շեղվել են բյուջեի հիմքում դրված 2024թ. համար կանխատեսումներից։ Այսպես՝ տնտեսական աճը կանխատեսված (թիրախավորված) 7%-ի փոխարեն կազմել է 5.9%, հարկեր/ՀՆԱ-ն 24.9%-ի փոխարեն կազմել է 23.6%, իսկ միջին գնաճը 3.2%-ի փոխարեն կազմել է 0.3%։ Այս ամենի արդյունքում հարկային եկամուտները հավաքագրվել են պլանավորվածից 222.7 մլրդ դրամ պակաս չափով։ Սա, իհարկե, էական մարտահրավեր է բյուջեի համար, սակայն նշենք, որ ծախսերի թերակատարման պայմաններում հարկաբյուջետային կայունության տեսանկյունից ստեղծված վտանգները որոշակիորեն մեղմվել են։
  • Ծախսերի կատարողականը վատթարացել է նախորդ տարվա համեմատ։ Ընդհանուր ծախսերի կատարողականը կազմել է 93.9%՝ նախորդ տարվա 97.1% կատարողականի դիմաց։ Ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարողականը ևս վատթարացել է՝ հատկապես էական է կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի) կատարողականի անկումը՝ նախորդ տարվա 95.8%-ի դիմաց կազմելով 84.7%։ Կապիտալ ծախսերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի շրջանակներում կատարված կապիտալ ծախսերի ճշտված ծրագրի նկատմամբ 35.3% կատարողականով: Տնտեսական ակտիվության աճի դանդաղման պայմաններում հատկապես կապիտալ ծախսերի թերակատարումը առավել նշանակալի բացասական ազդեցություն է ունենում տնտեսության երկարաժամկետ զարգացման տեսանկյունից։
  • Բյուջեի կատարման հետ կապված խնդիրները չեն սահմանափակվում միայն ընդհանուր ծախսերի թերակատարումներով։ Մտահոգիչ են նաև ծրագրային մակարդակում ծախսերի կատարողականները, որոնք ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մի շարք կարևոր և սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի գծով առկա են էական (որոշ դեպքերում նաև 50%-ը գերազանցող) թերակատարումներ։ Պետական ռեսուրսի բաշխումն էականորեն շեղվում է պլանավորվածից, քանի որ մի շարք ծրագրերի գծով առկա թերակատարումների պայմաններում գումարներն ուղղվում են այլ ծրագրերի։ Վերջինս, իհարկե, նվազեցնում է պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59