Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Chevrolet-ը ստեղծել է ամենահզոր Corvette-ը
19/06/2025 18:18
Կիսվել

Chevrolet-ը ստեղծել է ամենահզոր Corvette-ը

Chevrolet-ը ներկայացրել է Corvette ZR1X մոդելը, որն այլևս պարզապես սպորտային մեքենա չէ, այլ իսկական հիպերմեքենա։ Նոր տարբերակը դարձել է ամենահզորն այս լեգենդար ամերիկյան մոդելի պատմության մեջ։

Մինչ այժմ Corvette-ի գնորդներն ունեցել են լավ ընտրության հնարավորություն։ Հիմնական Stingray տարբերակը ապահովում էր մոտ 500 ձիաուժ։ Z06 տարբերակն ուներ 670 ձիաուժ, իսկ հիբրիդային E-Ray-ը դարձավ առաջին Corvette-ը՝ էլեկտրաշարժիչով և լիաքարշակ համակարգով, ինչը նրան դարձրեց շարքի ամենաարագ տարբերակը։ Սակայն այժմ Chevrolet-ի ինժեներները որոշել են միավորել ZR1-ի հզորությունը E-Ray-ի էլեկտրական աջակցությամբ և լիաքարշակությամբ։ Արդյունքում ծնվել է ZR1X-ը։

Ռեգո Ինշուրանս

ZR1X-ի շարժիչն ինքնուրույն արտադրում է 1079 ձիաուժ հզորություն։ Սա արդեն ռեկորդային է Corvette ընտանիքում։ Բայց դա դեռ ամենը չէ։ Առջևի առանցքի վրա տեղադրված է էլեկտրաշարժիչ՝ 189 ձիաուժ արտադրող։ Արդյունքում՝ համակարգի ընդհանուր հզորությունը հասնում է 1268 ձիաուժի, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է E-Ray հիբրիդային տարբերակը:

Այս հզորության շնորհիվ ZR1X-ը արագանում է 0-ից մինչև 96 կմ/ժ 2 վայրկյանից էլ պակաս ժամանակում, իսկ քառորդ մղոնն անցնում է մինչև 9 վայրկյանում։ Համեմատության համար նշենք՝ E-Ray-ը այդ արագացմանը հասնում է 2.5 վայրկյանում, իսկ քառորդ մղոնը անցնում է 10.5 վայրկյանում։

ZR1X-ում օգտագործվում է նույն 1.9 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցը, ինչ E-Ray-ում։ Սակայն այս անգամ օգտակար տարողությունը մի փոքր մեծացվել է, թեև Chevrolet-ը չի բացահայտում հստակ տվյալները։

ZR1X-ը հասանելի է ինչպես բազային տարբերակով, այնպես էլ ZTK Performance Package-ով, որի դեպքում մեքենան ստանում է առավել ագրեսիվ կարգավորումներ և հատուկ Michelin Pilot Cup 2R անվադողեր։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72