Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 425.50+1.00
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը
23/06/2025 11:30
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը

EdPad Arm ՏՏ ընկերության նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան №33 հիմնական դպրոցում կայացել է պաշտոնական միջոցառում՝ նվիրված դպրոցական ուսուցման համար նախատեսված ժամանակակից թվային լուծումների փորձարկման պիլոտային նախագծի հաջող ավարտին:

Նախագիծը իրենից ներկայացնում է «Թվային դասարան» համալիր լուծում՝ հիմնված EdPad կրթական պլանշետի և Samsung Flip Pro ինտերակտիվ տախտակի վրա: Պիլոտային նախագծին, որը տևել է մեկ ուսումնական տարի, մասնակցել են №33 դպրոցի մանկավարժներն ու մի քանի դասարանների աշակերտները:

Նախագծի կազմակերպիչն ու «Թվային դասարան» համալիր լուծման հեղինակն է հայկական EdPad Arm ՏՏ ընկերությունը:

Ucom-ը հանդես է եկել որպես  նախագծի պաշտոնական գործընկեր՝ փորձարկման ողջ ընթացքում տրամադրելով բարձր արագությամբ շարժական ինտերնետ, որը ուսուցիչներին և աշակերտներին մեծ թվով կրթական, տեղեկատվական և զարգացնող ռեսուրսների հասանելիություն է տվել:

EdPad կրթական պլանշետը նորարար լուծում է, որն ընդգրկում է ժամանակակից Samsung պլանշետը, վնասակար տեղեկատվությունից աշակերտին պաշտպանող հատուկ ծրագրային ապահովումը, պլանշետների մեջի բովանդակության հեռակա կառավարման համակարգը, դասարանի կառավարման համակարգը, ինչպես նաև կրթական, տեղեկատվական, զարգացնող և կիրառական բովանդակության լայն ընտրանի՝ էլեկտրոնային ուսումնական գրքեր, թվային գրադարաններ, կրթական հարթակներ և այլն:

«Իր ամենօրյա աշխատանքում, ինչպես նաև մեր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում Ucom-ը մեծ կարևորություն է տալիս Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը, և իհարկե որակյալ տեխնոլոգիական կրթությունը չափազանց կարևոր է դրա համար։ Ուստի մենք ուրախ ենք և միշտ պատրաստակամ ենք աջակցելու նման առաջադեմ կրթական ծրագրերին, քանի որ գիտակցում ենք հեռահաղորդակցության նշանակությունը կրթության համար», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին և ընկերներին, որոնք օգնել և աջակցել են այս նախագծի իրականացմանը։ Մեր կողմից էլ մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետության դպրոցականներն ու ուսուցիչները կարողանան օգտվել ամենաթարմ և ժամանակակից թվային լուծումներից», – նշել է EdPad Arm-ի գործադիր տնօրեն Յուրի Սարապենյան:

«Թվային դասարան» համալիր լուծումը կարող է կայուն հիմք դառնալ Հայաստանի Հանրապետության դպրոցական կրթության համակարգի թվայնացման համար:

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03