
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պատվիրակությունը, նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ)` Բեռնում կայացած 17-րդ ընդհանուր համագումարին, որն ընթանում էր Շվեյցարիայի դաշնային հարկային մարմնի նախագահությամբ:
ՊԵԿ-ի Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ համագումարի օրակարգում հարկային եկամուտների ապահովման գործում նոր մարտահրավերներն ու դրանց հակազդելու ուղղությամբ միջազգային համագործակցության արդյունքներն էին: Անդրադարձ է եղել նաև համագործակցությանը խոչընդոտող գործոններին, ինչպես նաև ՀՄՆԿ անդամների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակմանն առընչվող հարցերին:
ՀՄՆԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որի առաքելությունը եվրոպական տարածաշրջանում հարկային մարմինների միջև համագործակցությունը խթանելն է: