Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Նոր սերնդի Toyota Corolla Touring-ը կունենա միանգամից երեք տարբերակ
24/06/2025 16:34
Կիսվել

Նոր սերնդի Toyota Corolla Touring-ը կունենա միանգամից երեք տարբերակ

Toyota Corolla-ի հաջորդ սերունդը պետք է ներկայացվի 2026 թվականին։ Մոդելը հասանելի կլինի երեք տարբերակով՝ սեդան, հեչբեք և ունիվերսալ։ Այս դեպքում Corolla Touring ունիվերսալ տարբերակը կդառնա առանձին ենթաընտանիք, որը կներառի բազային, քրոսովեր և նույնիսկ սպորտային տարբերակներ։

BestCarWeb կայքի տվյալներով,որը հայտնի է ճապոնական ավտոարդյունաբերության ներսից ստացված տեղեկություններով, նոր սերնդի Corolla-ի ստեղծողները հատուկ ուշադրություն են դարձրել օգտագործման հարմարությանը, տնտեսողությանը և էկոլոգիականությանը։ Բազային տարբերակը կստանա նոր 1.5-լիտրանոց չորս գլանով շարժիչ, որը կհամակցվի էլեկտրաշարժիչի հետ HEV (ինքնալիցքավորվող հիբրիդ) և PHEV (լիցքավորվող հիբրիդ) տարբերակներում։

Ռեգո Ինշուրանս

Քրոսովեր տարբերակը արտաքինով նման կլինի Yaris Cross-ին։ Եվրոպայում այս մոդելը կարող է մրցել VW Golf Alltrack-ի հետ, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք այն կունենա լիաքարշակ համակարգ։

Եվ, թերևս, ամենասպասվածը կլինի Corolla Touring-ի սպորտային տարբերակը։ Այն կստանա 1.6-լիտրանոց երեք գլանով G16E-GTS տուրբոշարժիչ՝ վերցված GR Yaris-ից և GR Corolla-ից, որն արտադրում է 304 ձիաուժ հզորություն։ Այս տարբերակում արդեն հայտնի է նաև լիաքարշակ GR-FOUR համակարգի առկայության մասին, որը փորձարկված է աշխարհի ռալլի-առաջնությունում (WRC)։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01