
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԵԼ Է 516 ԿԳ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ
Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ոսկերչական արտադրանքի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 7%-ով: Այս մասին հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու այս հինգ ամսում մեր երկրում արտադրվել է 516.0 կգ ոսկերչական արտադրանք:
Միայն մայիսին ոսկերչական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 197.0 կգ: