Տնտեսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ԵՐԵՎԱՆ-ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
03/07/2013 17:05
Կիսվել

ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ԵՐԵՎԱՆ-ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման շրջանակներում Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար միշտ հեռանկարային են եղել, և երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտ է:Տարոն Մարգարյանն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ շեշտելով, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված առաջարկներն ու նախաձեռնությունները:

«Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում և, հաշվի առնելով ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված և արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք: Համոզված եմ նաև, որ մեր այս հանդիպումը գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը և Գեորգի Պոլտավչենկոյին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվելու Երևանում:

Ի պատասխան հրավերի՝ Գեորգի Պոլտավչենկոն վստահեցրել է, որ արդեն այս աշնանը անպայման կայցելի Երևան և հույս հայտնել, որ այցի շրջանակում էլ ավելի կամրապնդվեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև կխթանվի  երկու քաղաքների փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համագործակցությունը:    

Նկատի առնելով երկու քաղաքների պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ կողմերը պայմանավորվել են առավել խորացնել և ընդլայնել այս ուղղությամբ փորձի փոխանակումն ու խթանել զբոսաշրջության զարգացումը։

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ստորագրել են սերունդներին ուղղված համատեղ խորհրդանշական ուղերձ, որը կտեղադրվի Սանկտ Պետերբուրգում կառուցվելիք «Երևան» առևտրի տան հիմքում:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98