Տնտեսական

USD BUY - 384.00-0.50 USD SELL - 387.00+1.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 452.00+3.50
OIL:  BRENT - 67.90-0.16 WTI - 65.17-0.12
COMEX:  GOLD - 3352.30+0.30 SILVER - 36.36+1.34
COMEX:  PLATINUM - 1375.30+4.33
LME:  ALUMINIUM - 2588.50+1.53 COPPER - 9667.50+0.35
LME:  NICKEL - 14804.00-1.38 TIN - 32693.00+0.03
LME:  LEAD - 2003.00+0.55 ZINC - 2687.00+2.15
FOREX:  USD/JPY - 144.92-0.03 EUR/GBP - 1.1684+0.60
FOREX:  EUR/USD - 1.1684+0.60 GBP/USD - 1.37+0.67
STOCKS RUS:  RTSI - 1124.30+1.92
STOCKS US: DOW JONES - 42581.78+0.00 NASDAQ - 19630.97+0.00
STOCKS US: S&P 500 - 6025.17+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38942.07+0.39 TOPIX - 2782.24+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24474.67+1.23 SSEC - 3455.97+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 8758.04+0.00 CAC40 - 7537.57+0.00
STOCKS EUR:  DAX - 23269.01+0.00
25/06/2025  CBA:  USD - 385.29-0.33 GBP - 524.23-0.6
25/06/2025  CBA:  EURO - 447.17-0.11
25/06/2025  CBA:  GOLD - 40909-1003 SILVER - 446.75-1.19
Դոնալդ Թրամփի պայքարը ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի դեմ հանգեցրել է դրա ռեկորդային աճին
26/06/2025 10:29
Կիսվել

Դոնալդ Թրամփի պայքարը ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի դեմ հանգեցրել է դրա ռեկորդային աճին

2025 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ի առևտրային բալանսի դեֆիցիտն աճել է 44.3%-ով՝ հասնելով ռեկորդային 450.2 միլիարդ դոլարի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ առևտրի նախարարության կազմում գործող Տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալներին։

Ցուցանիշը կազմել է ՀՆԱ-ի 6%-ն, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2006 թվականի երրորդ եռամսյակից ի վեր։ Նախորդ տարվա չորրորդ եռամսյակում այն կազմում էր ՀՆԱ-ի 4.2%։

Այս կտրուկ աճի հիմնական պատճառը եղել է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերադառնալը։ Թրամփը հայտարարում էր իր մտադրության մասին՝ նվազեցնել առևտրային դեֆիցիտը, սակայն որպես հիմնական միջոց նա ընտրեց մաքսատուրքերի ներդրումը՝ գրեթե բոլոր երկրների նկատմամբ։

Դրա արդյունքում ամերիկյան ընկերությունները կտրուկ ավելացրին արտասահմանյան ապրանքների ներմուծումը՝ փորձելով հաղթահարել նոր մաքսային ռեժիմի սկզբնական շրջանի անկայունությունը։

Տնտեսագետների գնահատմամբ՝ ստացված արդյունքը կարող է ունենալ երկարաժամկետ հետևանքներ։ Թրամփի սահմանած մաքսատուրքերը, որոնք շատ ավելի բարձր էին, քան սպասում էին շուկայի մասնակիցները, ինչպես նաև դրանց արագ կասեցումը, վտանգել են դոլարի՝ անվտանգ ու հուսալի արժույթ համարվելը։

Ավելի վաղ Մատակարարման կառավարման ինստիտուտի (ISM) մասնագետները հաշվարկել էին, որ Թրամփի մաքսային քաղաքականության ազդեցությունը ազգային տնտեսության վրա համադրելի է եղել COVID-19 համավարակի հետևանքների հետ։

25/06/2025
դրամ
Դոլար (USD)
385.29
-0.33
Եվրո (EUR)
447.17
-0.11
Ռուբլի (RUR)
4.915
-0.0137
Լարի (GEL)
141.47
-0.12
40909
-1003
Արծաթ
446.75
-1.19