ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել են 975.8 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 90.5%-ով:
2012 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում մեր երկրից արտահանված արվեստի ստեղծագործությունների ընդհանուր արժեքը կազմել էր 512.1 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին մեր երկիր են ներմուծվել 129.6 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արվեստի ստեղծագործություններ: Տարեկան կտրվածքով ցուցանիշը կրճատվել է շուրջ 70%-ով: